
ՀԱԳՄ–Արժույթի միջազգային hիմնադրամ
Սեպտեմբերի 19–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատանքային խումբը՝ Հիմնադրամի Արևելյան և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մարկ Հորտոնի գլխավորությամբ։ Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրություններով փաստացի կատարողականը համապատասխանում է իրենց ցուցանիշներին և հատկապես հետաքրքրում է, թե ինչ գործոններ են ազդում Հայաստանի տնտեսական աճի տեմպերի վրա։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը խնդրի վերաբերյալ ներկայացրեց պատճառաբանված ու հիմնավոր փաստարկում, որը վերաբերում էր ինչպես ներսի, այնպես էլ դրսի գործոններին։