
Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ փոխդեսպան Նիկոլա Ֆալին և դեսպանության Եվրոպական համագործակցության հարցերով կցորդ Տիֆեն Ռամպիյոնին։ Հետաքրքրությունների շրջանակը մեծ էր՝ սկսած Միության հիմնական նպատակներից, վերջացրած Եվրամիություն, Եվրասիական Մաքսային Միություն – Հայաստան հարաբերություններով։ Տնտեսական ալյանսների անդամակցության վերաբերյալ Արսեն Ղազարյանը պատկերավոր պատասխանեց այդ խնդրի