
ՀԱԳՄ նախագահության նիստ
Հոկտեմբերի 1–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ՀԱԳՄ անդամների հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի համակարգումը և կարևորությունը։
Որպես օրակարգի հարց՝ Միության նախագահը նաև նշեց ՀԱԳՄ հերթական 7–րդ համագումարի անցկացման և նախապատրաստական աշխատանքներ մասին։
Նիստի ավարտին նախագահության անդամները Միության շարքերը համալրեցին ևս մի քանի գործարարներով։