Գործարար. Պետքարտուղարության նախազգուշացումները պետք է նկատի ունենալ՝ ոչ ավելի

ԱՄՆ դեսպանատնից հայ գործարարներին ուղղված նախազգուշացումները պետք է նկատի ունենալ՝ ոչ ավելին: Այդ մասին հուլիսի 31-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ մեկնաբանելով երեկ Հայաստանի կառավարությանը եւ ձեռնարկություններին ուղարկված ԱՄՆ դեսպանատան նամակը: Հասցեատերերը նախազգուշացվում են միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ռուս գործարարների հետ գործարքների կնքման դեպքում հեղինակության ռիսկի մասին:

«Դա շաբլոն է, որը նրանք ստացել են պետքարտուղարությունից եւ տարածում են ամբողջ աշխարհում: Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանը առանձնանում է աշխարհագրական դիրքով եւ տնտեսական կապերով: Ուստի մեզ մոտ իրավիճակը հատուկ է: Հետեւապես, մենք այդ նամակը պետք է նկատի ունենանք, եւ միայն այդքանը», — հայտարարեց Ղազարյանը:

Հիշեցնենք, որ որ բացի այլ բանկերից ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաեւ «ՎՏԲ» եւ «Գազպրոմբանկ» բնակերը, որոնք Հայաստանում ունեն իրենց դուստր ընկերությունները՝«ՎՏԲ (Հայաստան)» եւ «Առէքսիմբնակ-Գազպրոմբանկի խումբ» բանկերը:

Աղբյուրը՝ news.am

Leave a reply