• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր

    ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր

    Հայաստանի Արդյունաբերողների և գործարարաների միության ներկայացուցիչներ Ներսես Կարամանուկյանը ու Արտավազդ Յախշիբեկյանը օգոստոսի 27-ին հանդիպել են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի հետ, որի ընթացքում քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ հարցեր, ներկայացրել առաջարկներ: Լենա Նանուշյանն անդրադարձել է առողջապահական ոլորտում որդեգրած քաղաքականությանը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, առանցքային մի շարք հարցերի` կարևորելով ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղված
  • Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

    Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

    Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները: Դրանք պատշաճորեն հանրայնացնելու և անհրաժեշտ հստակեցումներ ու պարզաբանումներ կատարելու նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը գործատուների համար նախաձեռնել է իրազեկման սեմինարների շարք՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնակցությամբ։ Անդրանիկ սեմինարը տեղի ունեցավ
  • Քննարկվեցին գործարարության բարելավման հնարավորությունները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում

    Քննարկվեցին գործարարության բարելավման հնարավորությունները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 18-ին տեղի ունեցավ «Բիզնեսի բարելավման անհրաժեշտ լուծումները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում» խորագրով հանդիպում-քննարկում, որին մասնակցեցին ՀԱԳՄ անդամ գործարարներ, Eco.am մեդիա հարթակի ներկայացուցիչներ։ Միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ողջունելով ներկաներին և միջոցառման նախաձեռնողներին, կարևորեց արտադրական և աշխատանքների կազմակերպման գործընթացներում առաջատար տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիապես անվտանգ սարքավորումների ու ընթացակարգերի կիրառման անհրաժեշտությունը։ Eco.am-ի տնօրեն
  • ՀԱԳՄ նախաձեռնությամբ սահմանամերձ Ոսկեվանում հիմնադրվում է ուժային սպորտաձևերի դպրոց

    ՀԱԳՄ նախաձեռնությամբ սահմանամերձ Ոսկեվանում հիմնադրվում է ուժային սպորտաձևերի դպրոց

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության Տավուշի մասնաճյուղի նախաձեռնությամբ և Համբուրգի հայ համայնքի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հիմնադրվում է ուժային սպորտաձևերի դպրոց: Որպես դպրոցի տարածք անհատույց կծառայի Ոսկեվանի միջնակարգ դպրոցի առաջին մասնաշենքը, որը աշակերտների սակավության պատճառով չի օգտագործվում: Ըստ ՀԱԳՄ Տավուշի մասնաճյուղի նախագահ Սերգեյ Բարսեղյանի՝ սկզբնական փուլում նախատեսվում է վերանորոգել մասնաշենքի ամենամեծ դահլիճը, այն