
Հարգելի գործընկերներ,
1996թ. ապրիլի 9-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն ստեղծելու կամքը պետական գրանցում ստացավ:
Այդ օրվանից ՀԱԳՄ-ն անմիջական ու շոշափելի մասնակցություն է ունեցել և՛ Հայ պետականության , և՛ Հայոց բանակի , և՛ Հայաստանի տնտեսության կայացման ու զարգացման գործին:
Այսօր էլ, երբ Հայաստանում տնտեսական հեղափոխության սկիզբն է դրվել, վստահ ենք, որ միության շուրջ համախմբված անձիք կլինեն ոչ միայն դրա ուղեկիցը, այլև առաջնորդը:
Հեռու չէ նաև այն օրը, երբ մեր միությունը կնշի իր 25 ամյակը, որը մեզ բոլորիս համար կլինի ոչ միայն ուրախության ու հպարտության տարեդարձ, այլև անցած ճանապարհը իմաստավորելու լրջագույն հնարավորություն և դրա հիման վրա նոր բարձունքներ նվաճելու հարթակ:
Շնորհավորում ենք մեզ բոլորիս:
Նախագահ՝ Արսեն Ղազարյան