• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ

    ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ

    Հարգելի՛ գործարարներ, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ստեղծման 25-ամյա հոբելյանի առթիվ։ Քառորդ դար առաջ՝ 1996-ին, երբ նորանկախ Հայաստանը դեռ նոր էր ոտքի կանգնում խորհրդային պլանային տնտեսության փլատակներից, դեռ թարմ էին Ղարաբաղյան առաջին պատերազմի վերքերը, ու վերացված չէին Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքները, իր ձևավորման առաջին քայլերն անող հայ գործարարությունը կարողությունները համատեղելու, ջանքերը մեկտեղելու
  • «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»

    «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»

    «Մինչեւ տարեվերջ կկարողանանք տնտեսական որոշակի աճ գրանցել» Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ, «Ագապե» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ներսես Կարամանուկյանը «ՀՀ»-ի հետ հարցազրույցում խոսել է մեր երկրում առկա տնտեսական իրավիճակի, դրա պատճառների, զարգացման ուղիների ու հնարավորությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձել մեծ աղմուկ բարձրացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հնարավոր ազդեցությանը:
  • ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները

    ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները

    Հայ-սլովակյան տնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանում Սլովակիայի Հանրապետության փոխդեսպան Պավոլ Պոպյակի և ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում մարտի 29-ին կայացած հանդիպման ժամանակ: Զրույցին ներկա էին ՀՀ-ում ՍՀ փոխհյուպատոս Գրետա Սարգսյանը և Միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը: Սլովակցի դիվանագետներին ներկայացվեցին ՀԱԳՄ շուրջ 25-ամյա անցած ուղին, տարբեր ուղղություններով տարվող գործունեությունը, այն
  • ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ

    ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն իր խորին հիասթափությունն է հայտնում՝ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունելիս, ՀՀ Ազգային ժողովի դրսևորած դիրքորոշման առնչությամբ։ Խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի անդամների և ԱԺ ղեկավարության հետ ունեցած հանդիպումներում քանիցս բարձրացվել են հիշյալ փոփոխությունների անպատեհ ու խոչընդոտող լինելը, մասնավորապես, հետհամավարակային և հետպատերազմական տնտեսության վերականգնման ու առողջացման