• Նպատակն է գործարար կապեր հաստատել  հայ և թուրք գործընկերների միջև

    Նպատակն է գործարար կապեր հաստատել հայ և թուրք գործընկերների միջև

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, ինչպես նաև Հրանտ Դինք ու Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում հայկական տարբեր ընկերություններ ներկայացնող 16 գործարար հունիսի 29-30-ը այցելել են Թուրքիայի արևելյան շրջաններ՝ Իգդիր և Վան:

  • Ներկայացվեց Աշխատանքային օրենսգրքին վերաբերող դատական որոշումների գործնական նշանակությունը

    Ներկայացվեց Աշխատանքային օրենսգրքին վերաբերող դատական որոշումների գործնական նշանակությունը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության` հուլիսի 2-ին կազմակերպած հերթական սեմինարը նվիրված էր «Աշխատանքային օրենսգրքին վերաբերող ՀՀ սահմանադրական և վճռաբեկ դատարանների ընդունած որոշումների գործնական նշանակությունը» թեմային։ Վերջինիս մանրամասն անդրադարձավ, ինչպես նաև մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին պատասխանեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։ Սեմինարին մասնակցեցին հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող
  • Ներկայացվեցին ESG գործիքները և գինեգործության զարգացման հնարավորությունները

    Ներկայացվեցին ESG գործիքները և գինեգործության զարգացման հնարավորությունները

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի համատեղ իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագրի շրջանակում հունիսի 28-ին Ալլուրիա համալիրում տեղի ունեցավ գինեգործության ոլորտի հայրենական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հադիպում։

  • Քննարկվեցին հայ–բուլղարական տնտեսական կապերի ակտիվացման ուղիները

    Քննարկվեցին հայ–բուլղարական տնտեսական կապերի ակտիվացման ուղիները

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հունիսի 17–ին հյուրընկալվեցին Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի ու Ձեռներեցության և գործադիր զարգացման կենտրոնի ներկայացուցիչները։