• ՀՀ բարձր պարգևներ՝ ՀԱԳՄ անդամներին

    ՀՀ բարձր պարգևներ՝ ՀԱԳՄ անդամներին

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ անկախության տոնի առթիվ ու տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ ՀԱԳՄ փոխնախգահ, «Անտարես» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ երախտագիտության մեդալով։ Նախագահը հրամանագիրը ստորագրել է՝ հիմք ընդունելով ՀՀ
  • Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով

    Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով

    ՀՀ միջազգային բեռնափոխադրումների ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Ապավեն» ՍՊԸ գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը պարգրատրվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվոգրով ու ոսկե մեդալով։ Պարգևները սեպտեմբերի 17-ին հանձնեցին ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը և Միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։ ՀԱԳՄ փոխնախագահը բարձր գնահատեց Գագիկ Աղաջանյանի ունեցած դերակատարումը հայրենական բեռնափոխադրումների համակարգի կայացման ու զարգացման
  • Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները

    Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները

    Երկկողմ տնտեսկան կապերն ակտիվացնելու ու համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքի Առևտրային պալատի պատվիրակությունը, որի կազմում էին գործարարներ տնտեսության ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, դեղագործություն, ոսկերչություն, ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցների արտադրություն և այլն։ Քննարկվեց հնարավոր փոխգործակցության լայն շրջանակ։ Մասնավորապես իրանցի գործարարները ցանկություն հայտնեցին Հայաստանում
  • Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը

    Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը

    Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում սեպտեմբերի 16-ին մեկնարկեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Logos Expo Center ցուցահանդեսային ընկերության կազմակերպած «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը, որին իր մասնակցությունն է բերել տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող շուրջ 200 կազմակերպություն։ Վերջիններս ներկայացնում են 7 երկիր՝ Հայաստան, Ռուսաստան, Իրան, Բելառուս, Հնդկաստան, Իտալիա, Կոլումբիա։ Ինչպես