• Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը

    Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը

    Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» (SILICON MOUNTAINS 2021) միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը: Գագաթնաժողովի կազմակերպիչ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը որպես միջացառման հատուկ հյուր հրավիրել էր «Սինոփսիս» վերազգային ընկերության նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2020 թվականի ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր Չի-Ֆուն Չանին։
  • ՀԱԳՄ-ն կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրման կարգի փոփոխման առաջարկով

    ՀԱԳՄ-ն կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրման կարգի փոփոխման առաջարկով

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ առաջարկելով քննարկել և նպաստել Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրերի կարգի փոփոխմանը։ Նման որոշում կայացվեց ՀԱԳՄ նախագահության՝ նոյեմբերի 12-ին տեղի ունեցած նիստում։ Խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և
  • Քննարկվեցին ՀՀ առողջապահության և դեղագործության ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները

    Քննարկվեցին ՀՀ առողջապահության և դեղագործության ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ ՀՀ դեղ արտադրողների միությունում նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Առողջապահության/դեղագործության ոլորտի վերլուծություն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար» ուսումնասիրության քննարկում։ Ծավալուն հետազոտության մեջ վերլուծելով Հայաստանում առողջապահության ու դեղագործության ոլորտներում առկա ներդրումային ներուժը, փորձ է արվել բացահայտել  նշված բնագավառներում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավման հնարավորությունները, հատկապես ո՞ր ենթաոլորտներում դրանք
  • ՀԱԳՄ պատվիրակությունը հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում

    ՀԱԳՄ պատվիրակությունը հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նախ անդրադարձավ նախորդ հանդիպումներում բարձրացված հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքներին, ընդգծեց պետություն-մասնավոր գործարարություն համագործակցության նման ձևաչափի արդյունավետությունը։ Հանդիպման օրակարգային հարցերից էր Ֆլորենցիայի կոնվենցիայի կիրառության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Կոնվենցիայի համաձայն՝ այն ստորագրած երկրներից ապրանքներ ներմուծելիս