
Խաչիկ Վարդանյան
Անկախության տոնի առթիվ մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար «ԲՈՒԿԻՆԻՍՏ» ընկերության հիմնադիր տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ Խաչիկ Վարդանյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Հատկապես վերջին տասնամյակներում անուրանալի է Խաչիկ Վարդանյանի դերը Հայաստանում գրախանութների համակարգի պահպանման և զարգացման գործում: Մեծ գրքասերն ու արժանապատիվ քաղաքացին այդ ոլորտում նոր մշակույթ ձևավորեց՝ կարևորելով գիր ու գրչության նշանակությունը:
Շնորհավորում ենք Խաչիկ Վարդանյանին, մաղթում արևշատություն և նոր ձեռքբերումներ:






