• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային ցուցահանդեսը

    Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային ցուցահանդեսը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center ընկերության նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին Yerevan EXPO ցուցասրահում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Բժշկության ոլորտի աշխատողներին, գիտաշխատողներին, գործարարներին և ներդրողներին իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացրել վեց երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի վեց տասնյակից ավելի ընկերություններ։ «Նման միջոցառումները լավ
  • «Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»․ ՀՀ-ում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպան

    «Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»․ ՀՀ-ում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպան

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հոկտեմբերի 7-ին հյուրընկալվեց ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը, որն իր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններն է ղեկավարում նաև Ուկրաինայում և Վրաստանում (նստավայրը՝ Կիև)։ Դեսպանին ուղեկցում էր Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աստվածատրյանը։ Հյուրերին ՀԱԳՄ կառուցվածքին ու գործունեության ուղղություններին ծանոթացրեց Միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նա անդրադարձավ հայաստանյան տնտեսության այն
  • Քննարկվեցին պետական գնումներին և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր

    Քննարկվեցին պետական գնումներին և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանիսյանի հետ։ Քննարկման օրակարգում էին պետական գնումների գործընթացին և առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգին առնչվող հարցեր։ Գործարարները ներկայացրին այն խնդիրներն ու մտահոգությունները, որոնց գործնականում բախվում են պետական գնումների գործընթացում կազմակերպվող մրցույթների մասնակցության, դրանց արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարման
  • ՀԱԳՄ հայտարարությունը Ա․Մարտիրոսյանին պետական պարգև շնորհելու վերաբերյալ

    ՀԱԳՄ հայտարարությունը Ա․Մարտիրոսյանին պետական պարգև շնորհելու վերաբերյալ

    Անկախության տոնի առթիվ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ի թիվս իրենց գործունեությամբ աչքի ընկած այլ գործարարների՝ պետական պարգևի էր ներկայացրել նաև ՀԱԳՄ փոխնախագահ, «Անտարես» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով Հայաստանի վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի