«Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա համաժողով

«Այսօր Հայաստանում հեղափոխությունը քաղաքական դաշտից տեղափոխվում է տնտեսական դաշտ, որովհետև ցանկացած քաղաքական հեղափոխություն տնտեսական վերընթացով է ամրագրվում ու շարունակվում», — այսպես սկսեց իր խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոցում սեպտեմբերի 20-ին կայացած «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա համաժողովին: Նրա զեկուցման թեման վերաբերում էր Փոքր և միջին ձեռնարկությունների գերակա կարևորություններին և նրանց զարգացման հեռանկարներին:

Պարոն Ղազարյանը հատկապես շեշտեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխության ու վերընթացի հիմնական թիրախում պետք է լինեն փոքր և միջին բիզնեսը, որոնց զարգացման համար արդեն ստեղծվում են անհրաժեշտ նախադրյալներ:

Նա նաև մասնավորեց, թե Հայաստանը զարգացման ինչ մոդել պետք է ստեղծի՝ միաժամանակ օգտագործելով միջազգային փորձը:

Leave a reply