ՀՀ բարձր պարգևներ՝ ՀԱԳՄ անդամներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ անկախության տոնի առթիվ ու տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ ՀԱԳՄ փոխնախգահ, «Անտարես» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ երախտագիտության մեդալով։

Նախագահը հրամանագիրը ստորագրել է՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի։

ՀԱԳՄ անդամները շնորհավորում են իրենց գործընկերներին՝ մաղթելով հետագա արգասաբեր գործունեություն։

Leave a reply