
Հայաստանի և Թուրքիայի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները քննարկել են փոխգործակցության հեռանկարները
Երևանի Իմպերիալ Փալաս հյուրանոցում հունիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից կազմակերպած Հայաստանի և Թուրքիայի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում, որը երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ հերթական միջոցառումն էր «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում։








