
Ժամանակի մարտահրավերներին համընթաց
Ինեկոբանկը նշում է հիմնադրման 30-ամյա տարեդարձը։ Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 6-ին հանդիսավորությամբ ամփոփվեցին ընկերության երեք տասնամյակի ձեռքբերումները, հայտարարվեց զարգացման նոր փուլի մենկարկի մասին։

Ինեկոբանկը նշում է հիմնադրման 30-ամյա տարեդարձը։ Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 6-ին հանդիսավորությամբ ամփոփվեցին ընկերության երեք տասնամյակի ձեռքբերումները, հայտարարվեց զարգացման նոր փուլի մենկարկի մասին։

Հայաստանում մարտի 3-ը պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր։ Այդ օրը նաև հանրահայտ գործարար, մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան տարեդարձն է։ Ավանդույթի համաձայն Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին ազգանվեր գործարարի երևանյան հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ երախտավորի հիշատակին։

ՀԱԳՄ նախագահի ուղերձը Գործարարի օրվա առթիվ
Հարգելի՛ գործարարներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն իններորդ տարին է՝ 2017 թվականից սկսած, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ, մարտի 3-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր։ Ամսաթիվը պատահական չէր ընտրված․ հենց այդ օրն է ծնվել հայ ականավոր գործարար և մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը։ Իսկ նախաձեռնողը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն էր, որն այս տարի բոլորում է իր գործունեության երրորդ տասնամյակը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:

Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու և երկկողմ փոխգործակցության զարգացմանը նպաստելու նպատակն էր հետապնդում հունվարի 15-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպված հայ-թուրքմենական գործարար համաժողովը։

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ Նոր տարվա առիթով։ Գալիք 2026 թվականը հոբելյանական է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համար․ կլրանա կառույցի ստեղծման 30–ամյակը։ Երեք տասնամյակ շարունակ Միությունը՝ հավատարիմ իր առաքելությանը, եղել է գործարար համայնքի շահերի պաշտպանության, տնտեսվարման բնականոն միջավայրի հաստատման, իրավական նպաստավոր դաշտի ձևավորման, երկրի տնտեսական կարողություններն արտերկրում լավագույնս ներկայացման առաջատար շարքերում։

Մեկնարկել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Դանիայի Արդյունաբերողների կոնֆեդերացիայի (DI) և Դանիայի ԱԳՆ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» նախաձեռնության շրջանակներում։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նոյեմբերի 25-ին կայացած խորհրդի ընդլայնված նիստի օրակարգային հարցերից էր քննարկել, հավաքագրել, լուծումներ առաջարկել տնտեսվարողներին հուզող այն հիմնախնդրների վերաբերյալ, որոնք ՀԱԳՄ ներկայացուցիչները կբարձրացնեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործարար համայնքի հետ առաջիկայում նախատեսված հանդիպման ժամանակ։

Մրցակցային իրավիճակի առումով մեր տնտեսությունում թեև վերջին տարիներին արմատական փոփոխություններ են գրանցվել, այդուհանդերձ որոշակի խնդիրներ դեռ առկա են, որոնք ինչ–որ առումով օբյեկտիվ են։ Այս կարծիքը հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` Համաշխարհային բանկի գրասենյակի «Հայաստան․ երկրի տնտեսական նորությունները» առաջին զեկույցի՝ նոյեմբերի 21-ին կազմակերպված շնորհանդեսի շրջանակում անկացված պանելային քննարկման ժամանակ։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր ՀԱԳՄ անդամներին հաղորդագրություն է տարածել, որտեղ տեղեկացրել է WhatsApp–ում իր անունով բացված կեղծ հաշվից տարածվող ապատեղեկատվության մասին։