Հարգանքի տուրք մեծանուն հայորդուն

Հայաստանում մարտի 3-ը պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր։ Այդ օրը նաև հանրահայտ գործարար, մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան տարեդարձն է։ Ավանդույթի համաձայն Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին ազգանվեր գործարարի երևանյան հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ երախտավորի հիշատակին։

Գործարարի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

«Հեշտ չի եղել անկախ Հայաստանում գործարարության ձևավորման ու կայացման ուղին։ Այն անցել է մասնավոր տնտեսության ու շուկայական հարաբերությունների հաստատման ոչ սովոր ճանապարհով, հաղթահարել պատերազմների, շրջափակումների, սոցիալական լարվածության ծանր փուլեր, մասնակցել տնտեսական օրենսդրական դաշտի ձևավորմանը։ Հայ տնտեսվարողը ջանադրաբար ու հետևողականորեն կարողացել է ստեղծել գործարար ավանդույթներ, արտադրական հզորություններ, տնտեսական կապեր, դուրս գալ արտերկրի շուկաներ։ Եվ, իրավամբ, ներկայումս հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ ունենք կայացած ու միջազգայնորեն մրցունակ գործարար համայնք, որն արհեստավարժ է, գիտակ, ունակ ճկուն և յուրահատուկ լուծումների, պատրաստ առաջատար տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառման։

Էապես փոխվել է նաև հայ գործարարի կերպարի հանրային ընկալումը։ Այսօր գործարարը պետության գործընկերն է, բյուջեի գլխավոր համալրողը, աշխատատեղեր ու բարիք ստեղծողը, առաջընթաց ապահովողը, սոցիալական խնդիրների լուծմանն աջակցողը, բարերարն ու հովանավորը»,-մասնավորապես ասված է ուղերձում։

Leave a reply