• 10.04.2024
    Մեկնարկեցին «Կրթություն և կարիերա․ EXPO 2024» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի աշխատանքները

    Մեկնարկեցին «Կրթություն և կարիերա․ EXPO 2024» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի աշխատանքները

    Հայաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Էստոնիայի և Ուզբեկստանի հարյուրից ավելի կրթական հաստատություններ են ներկայացված «Կրթություն և կարիերա․ EXPO 2024» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում, որն իր դռները բացեց ապրիլի 10–ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իր բնույթով տարածաշրջանում խոշորագույն ամենամյա ցուցահանդեսը, որը կազմակերվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից, թվով 23-րդն է։ Ներկայացված
    • 29.03.2024
    Անհնար է ունենալ առողջ հասարակություն՝ առանց առողջ տնտեսության

    Անհնար է ունենալ առողջ հասարակություն՝ առանց առողջ տնտեսության

    «Հայաստանի տնտեսության զարգացման միտումները և դրան առնչվող հիմնախնդիրները» հարցն էր ներառված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ մարտի 28-ին կայացած խորհրդի ընդլայնված նիստի օրակարգում։ Նիստին մասնակցելու հրավիրվել էին նաև տնտեսության բնագավառի վերլուծաբաններ, ակադեմիական ոլորտի տեսաբաններ։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ ՀՀ գործադիր իշխանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու ստորաբաժանումների հետ վերջին շրջանում
    • 27.03.2024
    «Հայաստանը Ղազախստանի համար կարևոր գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում»․ ՀՀ–ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան

    «Հայաստանը Ղազախստանի համար կարևոր գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում»․ ՀՀ–ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մարտի 27–ին կայացավ հայ–ղազախական գործարար համաժողով, որը կազմակերպվել էր Հայաստան Ղազախստանի Հանրապետության գործարար առաքելության շրջանակում։ «Հայաստանի և Ղազախստանի միջև ամենաբարձր մակարդակով այցերին ու շփումներին զուգահեռ կարևոր է, որ մենք՝ գործարար շրջանակներս, հաճախակի հանդիպենք, քննարկենք, մշակենք ու իրականացնենք համատեղ նախագծեր»,– ողջունելով միջոցառման մասնակիցներին` համոզմունք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ
    • 22.03.2024
    Վեց երկրի շուրջ 100 ընկերություն՝ «Կովկաս. շինարարություն և վերանորոգում» միջազգային ցուցահանդեսում

    Վեց երկրի շուրջ 100 ընկերություն՝ «Կովկաս. շինարարություն և վերանորոգում» միջազգային ցուցահանդեսում

    Վեց երկրի՝ Հայաստանի, Ավստրիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Էստոնիայի  շուրջ 100 ընկերություն է ներկայացված «Կովկաս. շինարարություն և վերանորոգում 2024» ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում։ Հոբելյանական՝ թվով 20-րդ ցուցահանդեսն իր դռները բացեց մարտի 22-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Ավանդաբար մենք գարունը սկսում ենք «Շինարարություն և վերանորոգում» ցուցահանդեսով և ամեն անգամ այն բացելիս ոգևորություն ենք ապրում, որ շինարարի
    • 06.03.2024
    ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իրաքցի գործընկերների հետ

    ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իրաքցի գործընկերների հետ

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ փետրվարի 26-29–ը Իրաք կատարած այցի շրջանակներում այս երկիր էր մեկնել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը, որը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տեղի գործընկերների հետ։ Մասնավորապես Իրաքի Առևտրաարդյունաբերական պալատում՝ նախագահ Աբդուլռազաք Ալ-Զուհեյրիի գլխավորությամբ, կողմերը քննարկել են երկու երկերների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր։ Հնարավոր համատեղ ծրագրերի մշակման հեռանկարներին են անդրադարձել
    • 04.03.2024
    Միջոցառումներ՝ նվիրված Գործարարի օրվան

    Միջոցառումներ՝ նվիրված Գործարարի օրվան

    Բարեգործությունը բոլոր ժամանակներում հատուկ է եղել հայ գործարարությանը։ Պատահական չէ, որ հենց հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ին, Հայաստանում պաշտոնապես նշվում է Գործարարի օրը։ Այս առթիվ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները մարտի 4-ին ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին նվիրյալ հայորդու Երևանում տեղակայված արձանին։ Ի հիշատակ բարեսիրտ գործարարի՝ հոգեհանգստյան կարգ կատարվեց մայտաքաղաքի Ս.
    • 02.03.2024
    «Կուտակված փորձի ու նորարար մոտեցման համադրությամբ էլ կոչված ենք առաջ մղելու մեր գործունեությունը»․ Արսեն Ղազարյան

    «Կուտակված փորձի ու նորարար մոտեցման համադրությամբ էլ կոչված ենք առաջ մղելու մեր գործունեությունը»․ Արսեն Ղազարյան

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի ուղերձը Գործարարի օրվա կապակցությամբ ՛ Հարգելի՛  գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում եմ մարտի 3–ի՝ Գործարարի օրվա կապակցությամբ։ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանում ձևավորված և կայացած գործարարությանը վիճակված է եղել ապրել բազմաթիվ բարդ շրջափուլեր, գործ ունենալ թե՛  քաղաքական, թե՛  տնտեսական տարատեսակ իրողությունների հետ, վերապրել անգամ ճգնաժամային իրավիճակներ։ Բայց որքան էլ ոչ դյուրին է
    • 02.03.2024
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի ուղերձը Գործարարի օրվա կապակցությամբ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի ուղերձը Գործարարի օրվա կապակցությամբ

    Հարգելի՛  գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում եմ մարտի 3–ի՝ Գործարարի օրվա կապակցությամբ։ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանում ձևավորված և կայացած գործարարությանը վիճակված է եղել ապրել բազմաթիվ բարդ շրջափուլեր, գործ ունենալ թե՛  քաղաքական, թե՛  տնտեսական տարատեսակ իրողությունների հետ, վերապրել անգամ ճգնաժամային իրավիճակներ։ Բայց որքան էլ ոչ դյուրին է եղել սեփական գործը ստեղծելն ու զարգացնելը, հայ ձեռներեցը դրսևորել է տոկունություն,
    • 09.02.2024
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը՝ վերջին շրջանում իրավական համակարգի կողմից գործարարների և պետական պաշտոնյաների նկատմամբ կիրառված գործողությունների առնչությամբ 

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը՝ վերջին շրջանում իրավական համակարգի կողմից գործարարների և պետական պաշտոնյաների նկատմամբ կիրառված գործողությունների առնչությամբ 

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում իրավական համակարգի կողմից գործարարների և պետական պաշտոնյաների նկատմամբ անհամաչափ գործողությունների առնչությամբ։ Կողմ լինելով ցանկացած օրինախախտում միչև վերջ բացահայտելու և մեղավորներին պատժելու հրամայականին, այդուհանդերձ, անընդունելի ենք համարում, երբ տնտեսական ենթադրյալ հանցագործության պարագայում, դեռևս գործի քննության նախնական փուլում, մեղավորությունն անգամ չհաստատված՝ գործարարների, ինչպես նաև պետական
    • 09.02.2024
    ՀԱԳՄ-ն 2024-ին կնախագահի Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդում

    ՀԱԳՄ-ն 2024-ին կնախագահի Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը 2024-ին կնախագահի Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդում։ Արդեն մշակել և հաստատվել է Գործարար խորհրդի նախագահության 2024-ի աշխատանքային պլանը։ Վերջինս փետրվարի 8-ին կայացած ՀԱԳՄ խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներին ներկայացրեց Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։ Նիստը հաշվետու էր՝ ամփոփվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 2023 թ. գործունեության արդյունքները, հաստատվեց 2024 թ. աշխատանքային