• 26.01.2024
    Քննարկվեց գենդերային տնտեսագիտության կարևորությունը Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման գործում

    Քննարկվեց գենդերային տնտեսագիտության կարևորությունը Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման գործում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) ու Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության (ԿԳՄ) միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ եզրափակվեց «Գենդերային տնտեսագիտությունը և դրա կարևորությունը Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման համար» թեմայով` հունվարի 26-ին մայրաքաղաքի Անի Գրանդ հյուրանոցում տեղի ունեցած համաժողովը։ Մասնակիցների թվում էին պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կին գործարարներ: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին
    • 22.01.2024
    ՀԱԳՄ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Գերմանիայի գործընկերների հետ

    ՀԱԳՄ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Գերմանիայի գործընկերների հետ

    Գերմանիայի Դաշնային Հանրապետություն հունվարի 17-20-ն այցելած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչները, որոնք մասնակցեցին մի շարք հանդիպումների։ ՀԱԳՄ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ մասնավորապես Գերմանիայի Արևելյան բիզնես ասոցիացիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին հրավիրվել էին նաև տարբեր հասարակական կառույցների ղեկավարներ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարը
    • 16.01.2024
    Գործարար համայնքը շարունակում է աջակցել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին

    Գործարար համայնքը շարունակում է աջակցել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին

    Հայկական կարմիր խաչի ընկերությունը շարունակում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության փաթեթների բաշխումը, որն իրականացվում է շնորհիվ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության կողմից հատկացված 40 մլն դրամի նվիրատվության։ Արդյունքում 1000 տեղահանված ընտանիքի կտրամադրվեն տաք ծածկոցներ ու հիգիենիկ հավաքածուներ, որոնք հաշվարկված են մեկ ամսվա կտրվածքով։ Տաշիրում և Արտաշատում բնակություն հաստատածներին օգնության տրամադրումն արդեն ավարտվել է, այժմ
    • 29.12.2023
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը

    Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ գործարարներ, Ի սրտե շնորհավորում եմ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան առթիվ։ 2023 թվականը, հիրավի, լի էր հակասական իրադարձություններով․ մի կողմից տնտեսական առաջընթաց ցուցանիշեր, մյուս կողմից՝ պատերազմ ու հայրենազրկում, համընդհանուր աշխարհաքաղաքական բարդ զարգացումներ, պատժամիջոցներ, միաժամանակ՝ զարգացման նոր հեռանկարներ ու նոր շուկաների հնարավորություններ։ Տնտեսական առումով անցնող տարին հաջողված կարելի է որակել․ երկրում արձանագրվել
    • 26.12.2023
    Գործարարներն անհամաձայնություններ ունեն Երևանում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչների առնչությամբ

    Գործարարներն անհամաձայնություններ ունեն Երևանում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչների առնչությամբ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ գործարարների պատվիրության հանդիպում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանի հետ։ Խնդրո առարկան 2024 թվականի հունվարի 1-ից իրագործվելիք Երևանում արտաքին գովազդի տեղաբաշխման՝ մայրաքաղաքի ավագանու կողմից 2023 թ․ ապրիլին ընդունված չափորոշիչներն էին։ Վերջիններիս առնչությամբ տնտեսվարողները ներկայացրեցին իրենց անահմաձայնությունները, հանդես եկան
    • 26.12.2023
    Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիք կհանգրվանի միասնական հարկի տակ․ ՀԱԳՄ նոր նախաձեռնությունը

    Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիք կհանգրվանի միասնական հարկի տակ․ ՀԱԳՄ նոր նախաձեռնությունը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախաձեռնել է մի ծրագիր, որով նախատեսվում է մեկ միասնական համալիրում բնակարանով ապահովել Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիքի։ Այս մասին հայտարարեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ Միության խորհրդի՝ դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստի ժամանակ։ Ծրագրվում է ավարտին հասցնել խորհրդային տարիներից Գյումրիում ավերիչ երկրաշարժից հետո անավարտ մնացած շինարարական համալիրներից մեկը։ Նախագծային
    • 25.12.2023
    «2023-ը տնտեսական առումով հաջող տարիներից է»․ ՀԱԳՄ նախագահ

    «2023-ը տնտեսական առումով հաջող տարիներից է»․ ՀԱԳՄ նախագահ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստն առանձնահատուկ էր նարնով, որ իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարարներ։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նման ձևաչափի ընտրությունը պայմանվորեց նրանով, որ տարվա արդյունքներն ամփոփելիս շատ կաևոր է հասկանալ ոչ միայն տնտեսությունում, ձեռնարկություններում արձանագրված ցուցանիշները, այլ նաև այն տեսլականը,
    • 13.12.2023
    «Հայաստանյան արտադրողները հնարավորություն ունեն հասնելու ցանկացած շուկա»․ Արսեն Ղազարյան

    «Հայաստանյան արտադրողները հնարավորություն ունեն հասնելու ցանկացած շուկա»․ Արսեն Ղազարյան

    «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից դեկտեմբերի 13-ին կազմակերպված քննարկումը խնդիր ուներ գործարար շրջանակներին և շահագրգիռ այլ կողմերին ներկայացնել միջազգային առևտրի կարգավորումների և դրա հետ առնչվող ներդրումների խնդրահարույց հարցեր: Ինչպես նշեց ընկերության Հարկային և իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը՝ «Բի-Դի-Օ»-ն իր գործընկերների հետ միասին նպատակ ունի նպաստելու Հայաստանի արտաքին տնտեսական կապերի զարգացմանը, ինչին միտված է նաև
    • 09.12.2023
    Ծնվել է Արմեն Առաքելյանը

    Ծնվել է Արմեն Առաքելյանը

    Դեկտեմբերի 10–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԵՎՐՈՔԱՓ» ընկերության տնօրեն Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է։ Արմեն Առաքելյանը երիտասարդ սերնդի այն բացառիկ ու համարձակ գործարարներից է, ով նորանկախ Հայաստանում հիմնադրեց շաքարի առաջին գործարանը։ Նա հայրենական արտադրության ջատագովներից է և հետևյալ կարգախոսն ունի՝ Երկիրը հզոր է նախ հայրենական արտադրությամբ։ Եվ այդ մտահոգությամբ էլ դարձավ «ԵՎՐՈՔԱՓ»
    • 08.12.2023
    Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից

    Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից

    2024 թվականի հունվարի 1-ից իրագործվելու են մայրաքաղաքի ավագանու կոմից 2023 թվականի ապրիլին ընդունված  Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչները, որոնցով սահմանվող պահանջները ոչ միանշանակ են ընդունելի տնտեսվարող անձանց կողմից։ Ծագող խնդիրներին առնչվելու են թե խոշոր ընկերությունները, թե փոքր ու միջին ձեռնարկությունները, թե անհատ ձեռներեցները։ Այս առնչությամբ իրենց մտահոգող հարցերի քննարկման նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների