• 20.10.2023
    «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն

    «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն

    Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 20-ին բացվեց «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Հայաստանի, Ռուսաստանի և Իտալիայի ավելի քան ութ տասնյակ ընկերություն ներկայացրել են իրենց արտադրանքը տարբեր ուղղություններով՝ ալկոհոլային խմիչքներ, զովացուցիչ ըմպելիքներ, մսի և կաթնամթերքի արտադրանք, պահածոյացված մրգեր ու բանջարեղեն, սառեցված կիսաֆաբրիկատներ, նպարեղեն, հրուշակեղեն, սննդարդյունաբերական սարքավորումներ, փաթեթավորման նյութեր և այլն։ Համակազմակերպիչ LOGOS EXPO կենտրոնի անվճար տրամադրած
    • 17.10.2023
    ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

    ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունեց Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին։ ՀԿԽԸ գլխավոր քարտուղարը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, Հայաստանում իրենց ունեցած առաջնահերթությունները, մարդասիրական աշխատանքների առանձնահատկություններն ու փորձը։ Աննա Եղիազարյանը հանգամանալի պատմեց այն աշխատանքների մասին, որոնք ՀԿԽԸ -ն իրականացնում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընդունման, հաշվառման, սնունդով, կենցաղային
    • 13.10.2023
    «Ամեն ինչ պետք է անել՝ արցախյան գենոֆոնդը պահպանելու համար»․ Արսեն Ղազարյան

    «Ամեն ինչ պետք է անել՝ արցախյան գենոֆոնդը պահպանելու համար»․ Արսեն Ղազարյան

    Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության և նրանց ինտեգրացիայի հարցերն էին ընդգրկված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ հոկտեմբերի 12-ին կայացած նիստի օրակարգում։ Օրեր առաջ ՀԱԳՄ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ իր անդամներին, Միությունից դուրս բոլոր հայաստանյան և սփյուռքահայ գործարարներին, ինչպես նաև արտասահմանյան գործընկեր կազմակերպություններին կոչ անելով գործուն մասնակցություն ունենալ Արցախին պատուհասած արհավիրքի հետևանքների վերացման, բռնի
    • 07.10.2023
    Շնորհավորանքներ Աշոտ Բաղդասարյանին

    Շնորհավորանքներ Աշոտ Բաղդասարյանին

    Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «Երևանի գարեջուր» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանի ծննդյան օրն է։ Երևանի գարեջրի գործարանի 60–ամյա տարեգրության ամենապայծառ էջերից մեկը «ԿԻԼԻԿԻԱ» բրենդն է, որը հանրապետական ու միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների, պարգևների ու պատվոգրերի մի ամբողջ հավաքածու ունի։ Խոստովանենք, որ առանց «ԿԻԼԻԿԻԱ» գարեջրի մեր սեղանները շատ բան
    • 02.10.2023
    ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին

    ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 2-ին ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության (IOE) ավագ խորհրդական Պիեռ Վինցենսինին։ Ներկայացնելով ՀԱԳՄ գործունեության հիմնական ուղղությունները՝ Արսեն Ղազարյանը մասնավորապես անդրադարձավ գործարարների շահերի պաշտպանության, օրինաստեղծ գործընթացների, պետություն-մասնավոր երկխոսության ուղղությամբ, ինչպես նաև՝ միջազգային ու տարածաշրջանային գործարար կառույցներում Միության կողմից տարվող աշխատանքներին։ Հյուրի խնդրանքով նա հանգամանալի ներկայացրեց ՀԱԳՄ նախաձեռնությամբ ստեղծված
    • 28.09.2023
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ

    Հայրենակիցնե՛ր, Հայ ժողովուրդը հերթական անգամ կանգնած է նոր դժնդակ մարտահրավերի առջև, որն այս անգամ արտահայտվում է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ցեղասպանական դրսևորումներով, անմեղ բնակչության սպանություններով, բռնի տեղահանումներով, հայրենազրկմամբ։ Սա մի իրողություն է, որին ժամանակն ու մարդկությունն իր համարժեք գնահատականն ու պատասխանը դեռ կտա։ Պատմությունը դասեր քաղելու համար է։ Իսկ այն մեզ  ապացուցել է, որ
    • 26.09.2023
    Շնորհավորանքներ Երվանդ Թարվերդյանին

    Շնորհավորանքներ Երվանդ Թարվերդյանին

    Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԱՐԱՐԱՏ ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի ծննդյան օրն է։ Նորագույն սարքավորումներով և արդիական տեխնոլոգիաներով վերազինված այս արտադրությունը Հայաստանում այսօր ոլորտի առաջատարներից է և արտադրում է հայաստանյան արևահամ մրգերից ու բանջարեղենից բարձրորակ հյութեր, պահածոներ և տարբեր տեսակի թեյեր։ Կոմբինատի արտադրանքը արդեն աշխարհի շատ շուկաներում իր տեղն
    • 24.09.2023
    Ծնվել է Ամատունի Տոնոյանը

    Ծնվել է Ամատունի Տոնոյանը

    Սեպտեմբերի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԵՎՐՈՊՐՈՖԱՅԼ» ընկերության նախագահ Ամատունի Տոնոյանի ծննդյան օրն է։ Ամատունի Տոնոյանը նորանկախ Հայաստանում բիզնեսի առաջին ծիծեռնակներից է, ովքեր նոր մտածողություն սկզբնավորեցին մեր տնտեսահարաբերություններում։ Իր հիմնադրած «ԵՎՐՈՊՐՈՖԱՅԼ» ընկերությամբ Ամատունի Տոնոյանը առաջիններից է, ով Հայաստանի մասնավորապես շինինդուստրիայում եվրոպական արդիական ու բարձրակարգ տեխնոլոգիաներ ու շինանյութեր ներմուծեց՝ մեծապես նպաստելով
    • 16.09.2023
    Ծնվել է Գագիկ Աղաջանյանը

    Ծնվել է Գագիկ Աղաջանյանը

    Սեպտեմբերի 17–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «ԱՊԱՎԵՆ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի ծննդյան օրն է։ Աշխարհաքաղաքական մեր բարդ տարածքում չավարտված պատերազմի ու շրջափակման պայմաններում գտնվող Հայաստանի համար թերևս ամենակենսականն ու առաջնայինը միջազգային բեռնափոխադրումներն են, ինչի շնորհիվ ապահովվում է երկրի կենսագործունեությունը, տնտեսական ռիթմը և դրան ածանցյալ մնացած խնդիրները։ Այս ոլորտում
    • 15.09.2023
    Ծնվել է Գենիկ Կարապետյանը

    Ծնվել է Գենիկ Կարապետյանը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, Երևանի «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանը ծնվել է սեպտեմբերի 16–ին։ Այդ օրը Գենիկ Կարապետյանն էլ բոլոր հոբելյարների պես հաճելի առիթով ծանրութեթև է արել գոնե վերջին տարվա արածն ու չարածը և վատ չի զգացել ինքն իր ու նաև Աստծո առջև, որ հանգիստ է իր խիղճը