03.03.2026 - ՀԱԳՄ նախագահի ուղերձը Գործարարի օրվա առթիվ

ՀԱԳՄ նախագահի ուղերձը Գործարարի օրվա առթիվ

Հարգելի՛ գործարարներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն իններորդ տարին է՝ 2017 թվականից սկսած, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ, մարտի 3-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր։ Ամսաթիվը պատահական չէր ընտրված․ հենց այդ օրն է ծնվել հայ ականավոր գործարար և մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը։ Իսկ նախաձեռնողը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն էր, որն այս տարի բոլորում է իր գործունեության երրորդ տասնամյակը։

Թվերն ու փաստերն, ինքնին, խոսուն են, բայց ցանկացած վիճակագրություն ներառում է որոշակի պատմություն, տարողունակ ջանքեր ու աշխատանք, վերելքներ ու վայրէջքներ, մարդկային ճակատագրեր։

Հեշտ չի եղել անկախ Հայաստանում գործարարության ձևավորման ու կայացման ուղին։ Այն անցել է մասնավոր տնտեսության ու շուկայական հարաբերությունների հաստատման ոչ սովոր ճանապարհով, հաղթահարել պատերազմների, շրջափակումների, սոցիալական լարվածության ծանր փուլեր, մասնակցել տնտեսական օրենսդրական դաշտի ձևավորմանը։ Հայ տնտեսվարողը ջանադրաբար ու հետևողականորեն կարողացել է ստեղծել գործարար ավանդույթներ, արտադրական հզորություններ, տնտեսական կապեր, դուրս գալ արտերկրի շուկաներ։ Եվ, իրավամբ, ներկայումս հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ ունենք կայացած ու միջազգայնորեն մրցունակ գործարար համայնք, որն արհեստավարժ է, գիտակ, ունակ ճկուն և յուրահատուկ լուծումների, պատրաստ առաջատար տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառման։

Էապես փոխվել է նաև հայ գործարարի կերպարի հանրային ընկալումը։ Այսօր գործարարը պետության գործընկերն է, բյուջեի գլխավոր համալրողը, աշխատատեղեր ու բարիք ստեղծողը, առաջընթաց ապահովողը, սոցիալական խնդիրների լուծմանն աջակցողը, բարերարն ու հովանավորը։

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորելով Գործարարի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողջություն, հաջողություն աշխատանքում և մասնագիտական նախաձեռնություններում, նպատակների իրականացում:

30.12.2025 ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը
03.03.2025 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Գործարարի օրվա առթիվ
30.12.2024 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը
02.03.2024 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի ուղերձը Գործարարի օրվա կապակցությամբ
29.12.2023 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը
03.03.2023 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ
02.07.2023 ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ
30.12.2022 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը
03.03.2022 «Հայ ձեռներեցը միշտ որոնել, գտել ու իմացել է իր անելիքը». ՀԱԳՄ նախագահ
30.12.2021 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը
08.04.2021 ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ
03.03.2021 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը «Գործարարի օրվա» առթիվ
04.11.2020 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» ծրագրի առնչությամբ
22.10.2020 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքների առնչությամբ
28.09.2020 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը
21.07.2020 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը հայ գործարարներին
08.05.2020 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մայիսյան եռատոնի առիթով