
Ներկայացվեցին ESG գործիքները և գինեգործության զարգացման հնարավորությունները
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի համատեղ իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագրի շրջանակում հունիսի 28-ին Ալլուրիա համալիրում տեղի ունեցավ գինեգործության ոլորտի հայրենական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հադիպում։








