
Փետրվարի 26-ին Երևանում քննարկվել են Հայաստանի գործարար համայնքի հնարավորությունները, արդյունաբերության զարգացման պոտենցիալը, տնտեսության առավել հեռանկարային ոլորտները, հիմնական խնդիրներն ու հնարավորությունները, որոնք բացվում են Հայաստանի բիզնես շրջանակների համար ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում։ Քննարկումը տեղի է ունեցել «Հայաստանի գործարար հանրությունը և ԵԱՏՄ-ն․ սպասելիքներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ» թեմայով կոնֆերանսի ընթացքում։ Կոնֆերանսը կազմակերպվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական