
Մարտի 29–ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում կայացավ Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի (ԱԳՄԿ) խորհրդի նախագահության նիստը։ ԱԳՄԿ պատվիրակությունը կազմում էին Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահ, Մոլդովայի արդյունաբերողների և գործարարների ազգային կոնգրեսի նախագահ Վասիլի Տարլևը, ԱԳՄԿ նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախկին անդամ Վիկտոր Գլուխիխը, Ուկրաինայի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, կոնգրեսի