Պուտինը ՀՀ քաղաքացի Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական «Դի Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրի նախագահ Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է ՌԴ «Բարեկամության» շքանշանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահը պետական պարգևներով պարգևատրել է մի խումբ ականավոր ռուսների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների:

Պարգևատրվածների թվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայկական «Դի Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանը, ով արժանացել է «Բարեկամության» շքանշանի: Պարգևատրվածների թվում են գիտության, հրթիռա-տիեզերական արդյունաբերության ներկայացուցիչներ, հասարակական և կրոնական գործիչներ, ուսուցիչներ, դերասաններ, լրագրողներ:

Իր խոսքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ բոլոր պարգևատրվածների գրանցած հաջողությունները նշանակալի են Ռուսաստանի և այդ երկրի քաղաքացիների համար: «Դրանք նպաստելու են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդիական խնդիրների լուծմանը», — ասել է Պուտինը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, «Դի Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով։ Այդ հաճելի առիթով Միության ողջ համակարգը ջերմորեն շնորհավորում է հանրաճանաչ գործարարին և լավագույն գործընկերոջը, մաղթում նորանոր ձեռքբերումներ։

Սկզբնաղբյուր www.armenpress.am

Leave a reply