Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կոչը հայաստանի գործարարներին

Սիրելի գործարարներ, մեր ժողովուրդը օրերս ևս մեկ ծանր փորձություն հաղթահարեց իր հզոր ոգով, մեր Հայրենիքին անմնացորդ նվիրումով և ամենակարևորը՝ արժանապատիվ ու բացառիկ միասնականությամբ։ Անշուշտ Ղարաբաղի գոյապայքարը վաղուց դարձել է մեր ազգի հարատևության փորձաքարը Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի։ Այդ ազգանվեր գործում անգնահատելի է ձեր մասնակցությունն ու զորակցությունը Արցախին ու Հայոց բանակին։ Ազերիների կողմից սանձազերծած պատերազմական գործողություններից ունեցանք զինվորների ու քաղաքացիների ցավալի կորուստներ ու նաև բազմաթիվ բնակավայրերի հսկայական ավերածություններ։ Բնականաբար բոլորիս գործն է զորակցել նահատակված զինվորների ու վիրավորների ընտանիքներին և վերականգնել ավերածությունները՝ վերահաստատելով այդ տարածքներում նորմալ կենսագործունեությունը։

Անշուշտ՝ զորակցելու շատ ձևեր կան, ընտրեք առավել արդյունավետ տարբերակը՝ ձեր նպաստը բերելով այդ կարևոր գործին։

Սիրելի եղբայրներ, ժողովուրդը ձեզ է նայում… Արե՛ք այն, ինչ կանեիք ձեր հարազատ եղբոր համար։ Թող Աստված ձեզ պահապան լինի ձեր բարի գործերի համար։

 

ԱՐՍԵՆ   ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ

—————————————————————————-

Աջակցել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, ՀայաստանSWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ),
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար),
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո),
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Leave a reply