«ԻՆՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ 2016» բիզնես ֆորում

Ապրիլի 22–ին մայրաքաղաքի «ԹՈՒՄՈ»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ «ԻՆՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ 2016» բիզնես ֆորումը, որը կազմակերպել էին BPA (Busines Partners of Armenia) ընկերությունը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Օրակարգային թեմաներն են՝

• Հայաստան –Իրան – Եվրասիական Տնտեսական Միություն համագործակցության ծրագրեր և հեռանկարներ

• 2016–2018 թվականների կանխատեսումներ Հայաստանի համար

• Հաջողված պատմությունների ներկայացում

• Միջազգային խոշոր առևտրային ցանցերում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորություններ

• Ֆիլմի շնորհանդես

Զեկուցումներով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և այլոք։

Խոսելով Հայաստան–Իրան–Եվրասիական Տնտեսական Միություն շրջանակներում համագործակցության ծրագրերի և հեռանկարների մասին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը մասնավորեց այն չնախատեսված իրավիճակներն ու հանգամանքները, որոնք նոր խոչընդոտներ ստեղծեցին մեր տնտեսության համար։ Պարոն Ղազարյանը միաժամանակ վերլուծաբար հավելեց, որ դրանք ժամանակավոր են, և ԵՏՄ մեծ շուկան մեր գործարարների համար լուրջ պոտենցիալ է։

Leave a reply