
ՄԵԾ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ
Մարտի 3–ը մեր ժողովրդի մեծ երախտավորներից Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Երանի այն օրը, երբ մարտի 3–ի առավոտյան զարթնելիս՝ բոլոր հայերս երախտագիտությամբ կհիշենք՝ Այսօր համահայկական տոն է, Մանթաշյանցի ծննդյան օրը… Իսկ այսօր մենք դեռ շատ չմարած պարտքեր ունենք Մանթաշյանցի հիշատակի առջև։
Այս զգացումներով առավոտյան Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի ամդամները մայրաքաղաքի Սուրբ Աննա նորակառույց եկեղեցում մասնակցեցին մեծ բարերարի հիշատակի տրվող պատարագին և պսակներ դրեցին Մանթաշյանի արձանին։
Իր խոսքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ Միությունը դիմել է ՀՀ կառավարությանը մարտի 3–ը անվանակոչելու որպես Գործարարության օր։