• 08.10.2013
    «Ոնց որ Հոկտեմբերյանից Իջևան ապրանք տեղափոխենք». Արսեն Ղազարյանը’ Մաքսային միությանը միանալու մասին

    «Ոնց որ Հոկտեմբերյանից Իջևան ապրանք տեղափոխենք». Արսեն Ղազարյանը’ Մաքսային միությանը միանալու մասին

    Այս տարի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և արտահանման ծավալներն աճել են 6%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքերով' սա բավականին լուրջ արդյունք է, քանի որ ամեն մի վերամշակող ձեռնարկություն ապահովում է տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսությունների զբաղվածություն: Ա.Ղազարյանի համոզմամբ, եթե մի փոքր էլ կոորդինացնեն ձեռնարկությունների աշխատանքը,
    • 05.10.2013
    Synopsys-ը կշարունակի կադրեր պատրաստել Հայաստանում, թեեւ այլ ընկերություններ «փախցնում են» այդ կադրերին

    Synopsys-ը կշարունակի կադրեր պատրաստել Հայաստանում, թեեւ այլ ընկերություններ «փախցնում են» այդ կադրերին

    Հարցազրույց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի հետ: Պարոն Գոլդման, վերջին շրջանում էլեկտրոնային նախագծման հայաստանյան շուկայում ակտիվացած ընկերությունները սկսել են ձեզանից կադրեր փախցնել: Նկատի ունեմ memoir systems-ին, Mentor graphics-ին, Sonics-ին, Instigate-ին: Դա ձեզ մոտ խնդիրներ չի՞ առաջացնում: Այդ ընկերությունները չէին մտնի Հայաստան, եթե այստեղ մասնագետ չլիներ: Այն փաստը, որ Synopsys-ը պատրաստում է բարձրակարգ
    • 04.10.2013
    Հուշագրի ստորագրում

    Հուշագրի ստորագրում

    Հոկտեմբերի 3–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական նորաբաց ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Միշել Կևորկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, ինչին երկու կողմից մասնակցել են նաև կրթական և գործարար ոլորտների պատասխանատուներ։ Հանդիպման նպատակն էր երկուստեք ակտիվ մասնակցությամբ նորաբաց կրթօջախի ուսուցման ծրագրերը կյանքին համահունչ պատրաստելը, ինչը նպաստելու է կրթության և
    • 25.09.2013
    Արսեն Ղազարյանը Մոսկվայում կմասնակցի Մաքսային միության արդյունաբերությանը վերաբերող կլոր սեղանին

    Արսեն Ղազարյանը Մոսկվայում կմասնակցի Մաքսային միության արդյունաբերությանը վերաբերող կլոր սեղանին

    Հայաստանի գործարարների մի խումբ՝ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 25-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Ռոսւաստանի արդյունաբերողների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-27-ին անցկացվելիք «Մաքսային միության արդյունաբերության քաղաքականության սկզբունքների համաձայնեցում» թեմայով կլոր սեղանին: Համաժողովին մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի ոչ կառավարական պատվիրակությունները, յուրաքանչյուր կողմ ներկայացնելու է
    • 21.09.2013
    Արաբ ժուռնալիստները ՀԱԳՄ–ում

    Արաբ ժուռնալիստները ՀԱԳՄ–ում

    Սեպտեմբերի 20–ին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց եգիպտացի և քուվեյթցի մի խումբ լրագրողների, ովքեր հերթական անգամ Հայաստանում են մեր երկրին, տնտեսությանը, գործարար միջավայրին և հայ–արաբական բիզնես կապերին առավել մոտիկից ճանաչելու ակնկալությամբ։ Արսեն Ղազարյանը, արժևորելով հայ–արաբական կապերը, նշեց, որ Մաքսային միությանը անդամակցելուց հետո Հայաստանը դառնալու է շատ մեծ շուկա նաև արաբական երկրների համար, և դա հանրությանը
    • 20.09.2013
    Մոսկովյան փոքր և միջին ձեռնարկությունների գործարար առաքելութունը Երևանում

    Մոսկովյան փոքր և միջին ձեռնարկությունների գործարար առաքելութունը Երևանում

    Սեպտեմբերի 19-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում տեղի ունեցավ հայ-ռուսական գործարար հանդիպում՝ նվիրված Մոսկվայի և Երևանի տնտեսական համագործակցության զարգացմանը։ Միջոցառումը անցկացվեց «ԲԻԶՆԵՍ-ՄԱՐԱԹՈՆ 2013. Մոսկովյան փոքր և միջին ձեռնարկությունների գործարար առաքելութունը Երևանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականազվում է Մոսկվա քաղաքի գիտության, տնտեսական քաղաքականության և գործարարության դեպարտամենտի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: 2013 թվականին «ԲԻԶՆԵՍ-ՄԱՐԱԹՈՆ 2013» ծրագիրը իրականացվում է
    • 19.09.2013
    Հայաստանը կարող է կամուրջ լինել Եվրամիության և Մաքսային միության շուկաների միջև

    Հայաստանը կարող է կամուրջ լինել Եվրամիության և Մաքսային միության շուկաների միջև

    Հարցազրույց ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ - Պարոն Ղազարյան, Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ինչպե՞ս կփոփոխվի: - Ես մի քիչ չեմ հասկանում, որ հանրությունը նման գնահատականներով է մոտենում ՀՀ նախագահի հայտարարությանը և այս գործընթացի սկզբին: Որոշ աշխատանքներից հետո միայն պատրաստ կլինենք անդամակցելու Մաքսային միությանը և աջակցելու Եվրասիական միության տնտեսական
    • 17.09.2013
    Արգենտինյան գինիների շնորհանդես

    Արգենտինյան գինիների շնորհանդես

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությամբ «ARMENIA EXPO-2013» ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվեց արգենտինյան գինիների շնորհանդես–համտես։ «Թեև Հայաստանը գինու հնօրյա օրրանն է, բայցևայնպես աշխարհի լավագույն գինիները մեր շուկայում պահանջարկ ունեն. մասնավորապես արգենտինյան բարձրակարգ գինիները»,– բացման խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Ներկայացնելով հայ–արգենտինյան համագործակցության արդյունքները՝ Հայաստանում Արգենտինայի արտակարգ և
    • 09.09.2013
    ՀԱԳՄ խորհրդի նիստ

    ՀԱԳՄ խորհրդի նիստ

    Սեպտեմբերի 9–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի նիստ, որի օրակարգային առաջին հարցը ներկայացրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Դրական կարծիք չստացած' պարտադիր ֆինանսական աուդիտ անցած ՀԱԳՄ անդամ կազմակերպությունների հետագա խնդիրների մասին թեմայի վերաբերյալ ծավալված ակտիվ քննարկման ընթացքում գործարարների մտահոգություններին ու հարցադրումներին պատասխանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիաննա Հունանյանը։ ՀՀ վարչապետի մոտ 2013թ. հունիսի 8–ին կայացած հանդիպման արդյունքները ներկայացրեց ՀԱԳՄ
    • 29.08.2013
    Հայկական ժամացույցները հիմնականում արտահանվում են ԱՄՆ

    Հայկական ժամացույցները հիմնականում արտահանվում են ԱՄՆ

    Հայաստանում 5 ընկերություններ զբաղվում են ժամացույցի արտադրությամբ, դրանցում զբաղված է 113 մարդ: Այդ մասին նշված է ժամագործության զարգացման ծրագրում, որը 2013 թ. հուլիսի վերջերին հաստատվել է ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից: 2011 թ. արտահանվել է մոտ 8 մլն դոլարի ժամացույց (ժամացույցի բաղադրիչ): Ժամացույցների 85%-ը արտահանվել է ԱՄՆ: Հայկական ժամացույցներն արտահանվում են նաեւ Ուզբեկստան (ընդհանուրի