• 29.10.2013
    Միջազգային բիրժային ֆորում

    Միջազգային բիրժային ֆորում

    Միջբիրժային էլեկտրոնային միության հովանու ներքո հոկտեմբերի 28–ին Երևանի «ԿՈՆԳՐԵՍ» հյուրանոցի կոնֆերանսային սրահում եռօրյա աշխատանքը սկսեց Միջազգային բիրժային ֆորումը, որի հիմնական աջակիցներից է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Լիագումար նիստերով և այլ ձևաչափերով քննարկվելու են ԱՊՀ անդամ երկրներին, Եվրասիական առևտրային համակարգին, աշխարհի առանձին երկրների բիրժաներին և այլ խնդիրներին վերաբերող հարցեր։ Միջբիրժային էլեկտրոնային միության նախագահ, Հայաստանի արդյունաբերողների
    • 28.10.2013
    Հայաստան. հայրենական արտադրության ձեռնարկությունները 295.9 մլրդ դրամի չափով ապրանք են արտահանել

    Հայաստան. հայրենական արտադրության ձեռնարկությունները 295.9 մլրդ դրամի չափով ապրանք են արտահանել

    Ընթացող տարվա հունվար-օգոստոս ամիսներին հայրենական արտադրության ձեռնարկությունները 295.9 մլրդ դրամի չափով ապրանք են արտահանել: Իրացման ծավալների առումով արտահանումը կազմել է 39.9 տոկոս, որից 23.5 տոկոսը մետաղական հանքի հայտնաբերման ու հետագա մշակման արդյունահանմանն է պատկանում: Մնացյալ 15.8 տոկոսը ալկոհոլային խմիչքին, ծխախոտին եւ այլ ապրանքներին է բաժին հասնում: Արտահանման աշխարհագրությունը նշված ժամանակահատվածում հետեւյալն է՝ առնվազն 25 տոկոսն
    • 25.10.2013
    ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը ողջունել և զորակցություն է հայտնել ՀՀ կառավարության որոշմանը

    ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը ողջունել և զորակցություն է հայտնել ՀՀ կառավարության որոշմանը

    ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը ողջունել և զորակցություն է հայտնել ՀՀ կառավարության' հոկտեմբերի 23-ի նիստում ընդունված «Բաց երկնքի» քաղաքականության անցման մասին որոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշվում է միության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է. «Հոկտեմբերի 23–ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը։ ՀՀկառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային
    • 25.10.2013
    Ա. Ղազարյան. «Բաց երկնքի քաղաքականությունը» նպաստելու է հատկապես արտահանումների ակտիվացմանը

    Ա. Ղազարյան. «Բաց երկնքի քաղաքականությունը» նպաստելու է հատկապես արտահանումների ակտիվացմանը

    ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը ողջունում է և իր զորակցությունն է հայտնում ՀՀ Կառավարության որոշմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Հոկտեմբերի 23–ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը։ ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող
    • 24.10.2013
    ՀԱԳՄ խորհրդի նիստ

    ՀԱԳՄ խորհրդի նիստ

    Հոկտեմբերի 23–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային առաջին հարցով Միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց «Արդյունաբերական քաղաքականությունը Եվրասիական ինտեգրման գործիք» թեմայով կոոնֆերանսի արդյունքները և պատասխանեց մասնակիցների հարցերին ու մտահոգություններին։ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված Հայաստանի սպասելիքների ու ռիսկերի մասին ելույթ ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը։ Միջբորսային էլեկտրոնային միություն ստեղծելու և հոկտեմբերի 28–30–ը
    • 22.10.2013
    «Ապահովագրելով արտահանումը` կանխարգելում ենք «քցվածությունը». Արսեն Ղազարյան

    «Ապահովագրելով արտահանումը` կանխարգելում ենք «քցվածությունը». Արսեն Ղազարյան

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը դրական քայլ է համարում Արտահանման ապահովագրական կազմակերպության ստեղծումը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ա.Ղազարյանն ասաց, որ գործարարները տարիներ շարունակ առաջ են քաշել այս հարցը: «Կարծում եմ, որ ՀՀ կառավարության այս որոշումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն արտահանման ծավալների ավելացման, այլև տնտեսության զարգացման վրա»,- ասաց նա: Նշենք, որ գործադիրի
    • 21.10.2013
    ՀԱԳՄ – ARMPROD EXPO

    ՀԱԳՄ – ARMPROD EXPO

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ավանդական ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչներից է։ Սննդի տարբեր տեսակներ արտադրող ընկերություններից մինչև գյուղատնտեսական ծառայություններ մատուցող շուրջ 50 հայկական կազմակերպություն իրենց արտադրանքը հոկտեմբերի 18-ին ներկայացրին ցուցահանդեսում, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, շնորհավորելով ներկաներին 11-րդ ցուցահանդեսի բացման
    • 18.10.2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

    Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը: Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ:
    • 15.10.2013
    Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսում

    Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսում

    Հոկտեմբերի 10–ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի հաշվետու 10–րդ ասամբլեան, որի աշխատանքներին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից մասնակցել է ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։ Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի նախագահ է վերընտրվել Վիկտոր Գլուխիխը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընտրվել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի
    • 08.10.2013
    Հայ–հունական հանդիպում

    Հայ–հունական հանդիպում

    Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագահի տեղակալներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը գործնական հանդիպում ունեցան Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լոանիս Տագիսի և Լեոնիդաս Պապակոնսթանթինիդիսի հետ։ Դեսպանը հատկապես շեշտեց, որ քաղաքական հրաշալի հարաբերությունների կողքին պետք է ունենալ տնտեսական գործակցության բարձր մակարդակ։ Նա նաև առաջարկեց