
Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսում
Հոկտեմբերի 10–ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի հաշվետու 10–րդ ասամբլեան, որի աշխատանքներին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից մասնակցել է ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։ Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի նախագահ է վերընտրվել Վիկտոր Գլուխիխը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընտրվել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի կազմում։ Էդուարդ Կիրակոսյանի հավաստմամբ՝ ազգային միությունների պատվիրակությունների ղեկավարների և Կոնգրեսի ղեկավարության միջև տեղի է ունեցել գործնական հանդիպումներ ու զրույցներ մասնավորապես փոխգործակցության ակտիվացման և ծավալման խնդիրների վերաբերյալ։