Արաբ ժուռնալիստները ՀԱԳՄ–ում

Սեպտեմբերի 20–ին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց եգիպտացի և քուվեյթցի մի խումբ լրագրողների, ովքեր հերթական անգամ Հայաստանում են մեր երկրին, տնտեսությանը, գործարար միջավայրին և հայ–արաբական բիզնես կապերին առավել մոտիկից ճանաչելու ակնկալությամբ։ Արսեն Ղազարյանը, արժևորելով հայ–արաբական կապերը, նշեց, որ Մաքսային միությանը անդամակցելուց հետո Հայաստանը դառնալու է շատ մեծ շուկա նաև արաբական երկրների համար, և դա հանրությանը ներկայացնելը ամենից առաջ ժուռնալիստների գործն է։ Միության նախագահը ափսոսանքով նշեց, որ Հայաստան–Եգիպտոս տուրիզմը միակողմանի է զարգանում, և պետք է ամեն ինչ անել, որ այն երկկողմանի զարգանա։

Leave a reply