Մոսկովյան փոքր և միջին ձեռնարկությունների գործարար առաքելութունը Երևանում

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում տեղի ունեցավ հայ-ռուսական գործարար հանդիպում՝ նվիրված Մոսկվայի և Երևանի տնտեսական համագործակցության զարգացմանը։ Միջոցառումը անցկացվեց «ԲԻԶՆԵՍ-ՄԱՐԱԹՈՆ 2013. Մոսկովյան փոքր և միջին ձեռնարկությունների գործարար առաքելութունը Երևանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականազվում է Մոսկվա քաղաքի գիտության, տնտեսական քաղաքականության և գործարարության դեպարտամենտի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

2013 թվականին «ԲԻԶՆԵՍ-ՄԱՐԱԹՈՆ 2013» ծրագիրը իրականացվում է 50 քաղաքներում:

Ծրագրի նպատակն է՝ երկու տարածաշրջանների գործարարների միջև ուղիղ փոխշահավետ արտադրական և առևտրական համագործակցության ստեղծումը:

Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշեց ՀԱԳՄ ռազմավարության մեջ հայ–ռուսական գործակցության կարևորությունը և Ռուսաստանի դերն ու ծավալները ապրանքաշրջանառության գործում։

Մոսկվացի գործարարները հայ գործընկերների հետ քննարկեցին համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելու հարցեր։

Leave a reply