Արգենտինյան գինիների շնորհանդես

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությամբ «ARMENIA EXPO-2013» ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվեց արգենտինյան գինիների շնորհանդես–համտես։

«Թեև Հայաստանը գինու հնօրյա օրրանն է, բայցևայնպես աշխարհի լավագույն գինիները մեր շուկայում պահանջարկ ունեն. մասնավորապես արգենտինյան բարձրակարգ գինիները»,– բացման խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Ներկայացնելով հայ–արգենտինյան համագործակցության արդյունքները՝ Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Ռիվերան երախտագիտության խոսք ասաց Միության հասցեին՝ պատրաստակամություն հայտնելով գործակցությունը շարունակել նույն տրամաբանությամբ։

Leave a reply