• «Այսօր ունենք կայացած ու միջազգայնորեն մրցունակ գործարար համայնք»․ Արսեն Ղազարյան

    «Այսօր ունենք կայացած ու միջազգայնորեն մրցունակ գործարար համայնք»․ Արսեն Ղազարյան

    ՀԱԳՄ նախագահի ուղերձը Գործարարի օրվա առթիվ

    Հարգելի՛ գործարարներ, սիրելի՛ հայրենակիցներ,
    Արդեն իններորդ տարին է՝ 2017 թվականից սկսած, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ, մարտի 3-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր։ Ամսաթիվը պատահական չէր ընտրված․ հենց այդ օրն է ծնվել հայ ականավոր գործարար և մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը։ Իսկ նախաձեռնողը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն էր, որն այս տարի բոլորում է իր գործունեության երրորդ տասնամյակը։

  • Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը

    Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:

  • Հայ-թուրքմենական գործարար համաժողով Երևանում

    Հայ-թուրքմենական գործարար համաժողով Երևանում

    Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու և երկկողմ փոխգործակցության զարգացմանը նպաստելու նպատակն էր հետապնդում հունվարի 15-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպված հայ-թուրքմենական գործարար համաժողովը։

  • ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը

    ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը

    Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ Նոր տարվա առիթով։ Գալիք 2026 թվականը հոբելյանական է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համար․ կլրանա կառույցի ստեղծման 30–ամյակը։ Երեք տասնամյակ շարունակ Միությունը՝ հավատարիմ իր առաքելությանը, եղել է գործարար համայնքի շահերի պաշտպանության, տնտեսվարման բնականոն միջավայրի հաստատման, իրավական նպաստավոր դաշտի ձևավորման, երկրի տնտեսական կարողություններն արտերկրում լավագույնս ներկայացման առաջատար շարքերում։