• 02.10.2023
    ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին

    ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 2-ին ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության (IOE) ավագ խորհրդական Պիեռ Վինցենսինին։ Ներկայացնելով ՀԱԳՄ գործունեության հիմնական ուղղությունները՝ Արսեն Ղազարյանը մասնավորապես անդրադարձավ գործարարների շահերի պաշտպանության, օրինաստեղծ գործընթացների, պետություն-մասնավոր երկխոսության ուղղությամբ, ինչպես նաև՝ միջազգային ու տարածաշրջանային գործարար կառույցներում Միության կողմից տարվող աշխատանքներին։ Հյուրի խնդրանքով նա հանգամանալի ներկայացրեց ՀԱԳՄ նախաձեռնությամբ ստեղծված
    • 28.09.2023
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ

    Հայրենակիցնե՛ր, Հայ ժողովուրդը հերթական անգամ կանգնած է նոր դժնդակ մարտահրավերի առջև, որն այս անգամ արտահայտվում է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ցեղասպանական դրսևորումներով, անմեղ բնակչության սպանություններով, բռնի տեղահանումներով, հայրենազրկմամբ։ Սա մի իրողություն է, որին ժամանակն ու մարդկությունն իր համարժեք գնահատականն ու պատասխանը դեռ կտա։ Պատմությունը դասեր քաղելու համար է։ Իսկ այն մեզ  ապացուցել է, որ
    • 26.09.2023
    Շնորհավորանքներ Երվանդ Թարվերդյանին

    Շնորհավորանքներ Երվանդ Թարվերդյանին

    Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԱՐԱՐԱՏ ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի ծննդյան օրն է։ Նորագույն սարքավորումներով և արդիական տեխնոլոգիաներով վերազինված այս արտադրությունը Հայաստանում այսօր ոլորտի առաջատարներից է և արտադրում է հայաստանյան արևահամ մրգերից ու բանջարեղենից բարձրորակ հյութեր, պահածոներ և տարբեր տեսակի թեյեր։ Կոմբինատի արտադրանքը արդեն աշխարհի շատ շուկաներում իր տեղն
    • 24.09.2023
    Ծնվել է Ամատունի Տոնոյանը

    Ծնվել է Ամատունի Տոնոյանը

    Սեպտեմբերի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԵՎՐՈՊՐՈՖԱՅԼ» ընկերության նախագահ Ամատունի Տոնոյանի ծննդյան օրն է։ Ամատունի Տոնոյանը նորանկախ Հայաստանում բիզնեսի առաջին ծիծեռնակներից է, ովքեր նոր մտածողություն սկզբնավորեցին մեր տնտեսահարաբերություններում։ Իր հիմնադրած «ԵՎՐՈՊՐՈՖԱՅԼ» ընկերությամբ Ամատունի Տոնոյանը առաջիններից է, ով Հայաստանի մասնավորապես շինինդուստրիայում եվրոպական արդիական ու բարձրակարգ տեխնոլոգիաներ ու շինանյութեր ներմուծեց՝ մեծապես նպաստելով
    • 16.09.2023
    Ծնվել է Գագիկ Աղաջանյանը

    Ծնվել է Գագիկ Աղաջանյանը

    Սեպտեմբերի 17–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «ԱՊԱՎԵՆ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի ծննդյան օրն է։ Աշխարհաքաղաքական մեր բարդ տարածքում չավարտված պատերազմի ու շրջափակման պայմաններում գտնվող Հայաստանի համար թերևս ամենակենսականն ու առաջնայինը միջազգային բեռնափոխադրումներն են, ինչի շնորհիվ ապահովվում է երկրի կենսագործունեությունը, տնտեսական ռիթմը և դրան ածանցյալ մնացած խնդիրները։ Այս ոլորտում
    • 15.09.2023
    Ծնվել է Գենիկ Կարապետյանը

    Ծնվել է Գենիկ Կարապետյանը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, Երևանի «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանը ծնվել է սեպտեմբերի 16–ին։ Այդ օրը Գենիկ Կարապետյանն էլ բոլոր հոբելյարների պես հաճելի առիթով ծանրութեթև է արել գոնե վերջին տարվա արածն ու չարածը և վատ չի զգացել ինքն իր ու նաև Աստծո առջև, որ հանգիստ է իր խիղճը
    • 15.09.2023
    Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

    Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

    Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 15-ին իր դռները բացեց Armenia EXPO 2023 22-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը։ Վերջինիս իրենց մասնակցությունն են բերել 300 ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ավստրիայից, Իրանից, Լատվիայից, Լիտվայից և Ղազախստանից։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու «Լոգոս էքսպո կենտրոնի» համատեղ կազմակերպած ցուցահանդեսին ներկայացված են ամենատարբեր ոլորտներ՝
    • 29.08.2023
    «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում

    «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում

    Օգոստոսի 27-31-ը Հայաստանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Բիզնես և կրթություն-գործընկերություն» հիմնադրամի պատվիրակությունը, որն իր հայաստանյան գործընկեր «Բիզնես և կրթություն» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ օգոստոսի 29-ին հյուրընկալվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում։ Ներկայացնելով ՀԱԳՄ գործառույթները՝ Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը կարևորեց Հայաստանի տնտեսության զարգացման գործում գործարար կառույցների դերակատարությունը և համաշխարհային փորձի իմացությունն ու կիրառումը: Գերմանական հիմնադրամի պատասխանատուներից
    • 29.08.2023
    Կայացավ 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումը

    Կայացավ 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումը

    Իրավաբանների հայկական ասոցիացիան, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Իրավունքի Եվրոպա միավորումը, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը, և ՀՀ արդարադատության նախարարությունը օգաստոսի 29-ին կազմակերպել էին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը։ Վերջինիս մասնակցում էին ներկայացուցիչներ պետական մարմիններից, քաղաքացիական հասարակության
    • 22.08.2023
    Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները

    Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները

    «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները ներկայացվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից օգոստոսի 21-ին կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցեցին ՀԱԳՄ նախագահության անդամներ, Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ։ «Հանրային տեղեկատվության հասանելիությունը, կիբեռանվտանգությունն արդիկան ու բոլորիս հուզող հարցեր են, և կարևոր է, որ մինչ համապատասխան