• 15.11.2023
    ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը

    ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը

    Համագործակցության հետագա հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի և Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների բյուրոյի ու Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական հարցերով աջակցության խմբի գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուրովիչի՝ նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ։ Վլադիմիր Չուրովիչը ներկայացրեց իրենց կառույցի գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ հանգամանալի կանգ առնելով իրականացվող տարածաշրջանային ծրագրերի վրա։ ՀԱԳՄ
    • 13.11.2023
    Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը

    Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը

    Բժշկական ապրանքների և ծառայությունների ներկայացում, նոր գործարար կապերի հաստատում․ այսպիսի նպատակներ է հետապնդում «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» 21-րդ բժշկական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը նոյեմբերի 3-ին բացվեց Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում։ Ըստ LOGOS EXPO կենտրոնի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի՝ ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան և Բելառուսը ներկայացնող 80 ընկերություն։ Տաղավարները բաշխված
    • 07.11.2023
    Ծնվել է Գագիկ Գրիգորյանը

    Ծնվել է Գագիկ Գրիգորյանը

    Նոյեմբերի 7–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԷՍԿՈՒԼԱՊ» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Գրիգորյանի ծննդյան օրն է։ 1996 թվականին հիմնադրված «ԷՍԿՈՒԼԱՊ» ընկերությունը զբաղվում է դեղորայքի ներկրմամբ և մանրածախ ու մեծածախ վաճառքով։ Ընկերության երկարամյա և փորձառու ղեկավար Գագիկ Գրիգորյանի ակտիվ գործակցությամբ արտաքին լուրջ կապեր են ստեղծվել եվրոպական առաջավոր և հանրաճանաչ դեղագործական ֆիրմաների հետ, որոնք էլ
    • 06.11.2023
    Շնորհավորանքներ Գագիկ Արզումանյանին

    Շնորհավորանքներ Գագիկ Արզումանյանին

    Նոյեմբերի 7–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի ծննդյան օրն է։ Գագիկ Արզումանյանը արտադրության հմուտ կազմակերպիչ է, փորձառու ղեկավար, ում աշխատանքային գործունեության հիմնական նշանաբանն է՝ Ստեղծել նոր աշխատատեղեր, նպաստել մարդկանց բարեկեցության բարձրացմանը։ Նա տնտեսագիտության թեկնածու է, աշխատել է որպես Հայաստանի ֆինանսների և
    • 01.11.2023
    «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար

    «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար

    «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը և Հայկական կարմիր խաչի ընկերությունը նոյեմբերի 1-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ծրագրերի իրականացմամբ միավորելու իրենց ջանքերը՝ մարդասիրական աջակցություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց։ Ըստ այդմ՝ «Ապավեն» ՍՊԸ-ն Հայկական կարմիր խաչի ընկերությանը կկատարի 40 000 000 դրամի չափով նվիրատվություն, իսկ ՀԿԽԸ-ն՝ կամավորական ռեսուրսի ներգրավմամբ
    • 22.10.2023
    Ծնվել է Արա Մկրտչյանին

    Ծնվել է Արա Մկրտչյանին

    Հոկտեմբերի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԶԻԳԶԱԳ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Մկրտչյանի ծննդյան օրն է։ 1990–ականների սկզբներին, երբ նորանկախ Հայաստանում նոր էին սկզբնավորվում շուկայական հարաբերություններն ու բիզնեսը, առաջին համարձակներից մեկը Արա Մկրտչյանն էր, ով նոր խոսք ասաց էլեկտրոնիկայի ոլորտում՝ 1995–ին հիմնադրելով «ԶԻԳԶԱԳ» ընկերությունը։ Այն ժամանակ բիզնեսը դեռևս մութ անտառ էր
    • 20.10.2023
    «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն

    «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն

    Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 20-ին բացվեց «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Հայաստանի, Ռուսաստանի և Իտալիայի ավելի քան ութ տասնյակ ընկերություն ներկայացրել են իրենց արտադրանքը տարբեր ուղղություններով՝ ալկոհոլային խմիչքներ, զովացուցիչ ըմպելիքներ, մսի և կաթնամթերքի արտադրանք, պահածոյացված մրգեր ու բանջարեղեն, սառեցված կիսաֆաբրիկատներ, նպարեղեն, հրուշակեղեն, սննդարդյունաբերական սարքավորումներ, փաթեթավորման նյութեր և այլն։ Համակազմակերպիչ LOGOS EXPO կենտրոնի անվճար տրամադրած
    • 17.10.2023
    ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

    ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունեց Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին։ ՀԿԽԸ գլխավոր քարտուղարը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, Հայաստանում իրենց ունեցած առաջնահերթությունները, մարդասիրական աշխատանքների առանձնահատկություններն ու փորձը։ Աննա Եղիազարյանը հանգամանալի պատմեց այն աշխատանքների մասին, որոնք ՀԿԽԸ -ն իրականացնում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընդունման, հաշվառման, սնունդով, կենցաղային
    • 13.10.2023
    «Ամեն ինչ պետք է անել՝ արցախյան գենոֆոնդը պահպանելու համար»․ Արսեն Ղազարյան

    «Ամեն ինչ պետք է անել՝ արցախյան գենոֆոնդը պահպանելու համար»․ Արսեն Ղազարյան

    Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության և նրանց ինտեգրացիայի հարցերն էին ընդգրկված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ հոկտեմբերի 12-ին կայացած նիստի օրակարգում։ Օրեր առաջ ՀԱԳՄ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ իր անդամներին, Միությունից դուրս բոլոր հայաստանյան և սփյուռքահայ գործարարներին, ինչպես նաև արտասահմանյան գործընկեր կազմակերպություններին կոչ անելով գործուն մասնակցություն ունենալ Արցախին պատուհասած արհավիրքի հետևանքների վերացման, բռնի
    • 07.10.2023
    Շնորհավորանքներ Աշոտ Բաղդասարյանին

    Շնորհավորանքներ Աշոտ Բաղդասարյանին

    Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «Երևանի գարեջուր» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանի ծննդյան օրն է։ Երևանի գարեջրի գործարանի 60–ամյա տարեգրության ամենապայծառ էջերից մեկը «ԿԻԼԻԿԻԱ» բրենդն է, որը հանրապետական ու միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների, պարգևների ու պատվոգրերի մի ամբողջ հավաքածու ունի։ Խոստովանենք, որ առանց «ԿԻԼԻԿԻԱ» գարեջրի մեր սեղանները շատ բան