• 19.09.2013
    Հայաստանը կարող է կամուրջ լինել Եվրամիության և Մաքսային միության շուկաների միջև

    Հայաստանը կարող է կամուրջ լինել Եվրամիության և Մաքսային միության շուկաների միջև

    Հարցազրույց ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ - Պարոն Ղազարյան, Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ինչպե՞ս կփոփոխվի: - Ես մի քիչ չեմ հասկանում, որ հանրությունը նման գնահատականներով է մոտենում ՀՀ նախագահի հայտարարությանը և այս գործընթացի սկզբին: Որոշ աշխատանքներից հետո միայն պատրաստ կլինենք անդամակցելու Մաքսային միությանը և աջակցելու Եվրասիական միության տնտեսական
    • 17.09.2013
    Արգենտինյան գինիների շնորհանդես

    Արգենտինյան գինիների շնորհանդես

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությամբ «ARMENIA EXPO-2013» ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվեց արգենտինյան գինիների շնորհանդես–համտես։ «Թեև Հայաստանը գինու հնօրյա օրրանն է, բայցևայնպես աշխարհի լավագույն գինիները մեր շուկայում պահանջարկ ունեն. մասնավորապես արգենտինյան բարձրակարգ գինիները»,– բացման խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Ներկայացնելով հայ–արգենտինյան համագործակցության արդյունքները՝ Հայաստանում Արգենտինայի արտակարգ և
    • 09.09.2013
    ՀԱԳՄ խորհրդի նիստ

    ՀԱԳՄ խորհրդի նիստ

    Սեպտեմբերի 9–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի նիստ, որի օրակարգային առաջին հարցը ներկայացրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Դրական կարծիք չստացած' պարտադիր ֆինանսական աուդիտ անցած ՀԱԳՄ անդամ կազմակերպությունների հետագա խնդիրների մասին թեմայի վերաբերյալ ծավալված ակտիվ քննարկման ընթացքում գործարարների մտահոգություններին ու հարցադրումներին պատասխանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիաննա Հունանյանը։ ՀՀ վարչապետի մոտ 2013թ. հունիսի 8–ին կայացած հանդիպման արդյունքները ներկայացրեց ՀԱԳՄ
    • 29.08.2013
    Հայկական ժամացույցները հիմնականում արտահանվում են ԱՄՆ

    Հայկական ժամացույցները հիմնականում արտահանվում են ԱՄՆ

    Հայաստանում 5 ընկերություններ զբաղվում են ժամացույցի արտադրությամբ, դրանցում զբաղված է 113 մարդ: Այդ մասին նշված է ժամագործության զարգացման ծրագրում, որը 2013 թ. հուլիսի վերջերին հաստատվել է ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից: 2011 թ. արտահանվել է մոտ 8 մլն դոլարի ժամացույց (ժամացույցի բաղադրիչ): Ժամացույցների 85%-ը արտահանվել է ԱՄՆ: Հայկական ժամացույցներն արտահանվում են նաեւ Ուզբեկստան (ընդհանուրի
    • 23.08.2013
    Վանում սկիզբ դրվեց հայ-թուրք երիտասարդ գործարարների միջև նոր համագործակցության

    Վանում սկիզբ դրվեց հայ-թուրք երիտասարդ գործարարների միջև նոր համագործակցության

    Օգոստոսի 16-ին եւ 17-ին Վան քաղաքում շարունակվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ իրականացված հայ-թուրքական գործարար համաժողովի աշխատանքները: Համաժողովի շրջանակներում գործարար ոլորտի հայ երիտասարդ ներկայացուցիչները շարունակեցին ակտիվ շփումներն իրենց թուրք գործընկերների հետ: Տեղի ունեցան անհատական գործարար հանդիպում-բանակցություններ, որոնց ընթացքում հայ գործարարներն այցելեցին Վանում տեղակայված տարբեր ձեռնարկություններ, գործարաններ՝ տեղի արտադրությանը և բիզնես հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Հայկական
    • 16.08.2013
    Վանում հայ եւ թուրք երիտասարդ գործարարների միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել

    Վանում հայ եւ թուրք երիտասարդ գործարարների միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել

    Վանում, օգոստոսի 15-ին մեկնարկած Հայ-թուրք երիտասարդ գործարարների համաժողովի ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության եզրեր գտնելու տարբերակները եւ օրվա վերջում փոխըմբռման հուշագիր ստորագրել: Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վանից, «Երիտասարդ գործարարները միջսահմանային տնտեսական համագործակցության համար» ծրագրի շրջանակներում Վանում հավաքված հայ եւ թուրք երիտասարդ գործարարները անկաշկանդ խոսել են երկու երկրների միջեւ համագործակցության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ գործարար
    • 02.08.2013
    ՀԱԳՄ–ում նախագծի քննարկում

    ՀԱԳՄ–ում նախագծի քննարկում

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 1–ին խնդրին առնչվող կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել են Ֆինանսների նախարարության վարչության պետի տեղակալը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հարկերի գծով փորձագետը։ Քննարկման մասնակիցները արտահայտել են իրենց տարակարծությունները և մտավախությունները առանձին հարցերի վերաբերյալ։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության
    • 02.08.2013
    Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

    Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

    ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (ՀՀ ԷԲՊՆ) և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև համագործակցության (ՀԱԳՄ) N/N ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՏԱՐՈՂ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ  1 Էներգետիկական մենեջմենթ. ՀՍՏ ISO 50001 ստանդարտի ներկայացում արտադրողներին ՀՀ ԷԲՊՆ մինչև 01.10.2013թ. Լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն 2 Արտադրող կազմա-կերպությունների էներգետիկ պատասխանա- տուների ուսուցման կազմակերպում ՀՀ ԷԲՊՆ պարբերաբար Ընտրված
    • 31.07.2013
    «Մոնտենեգրո–Հայաստան» բիզնես ֆորում

    «Մոնտենեգրո–Հայաստան» բիզնես ֆորում

    Հուլիսի 12–14–ը Բուդվա քաղաքում կայացավ «Մոնտենեգրո–Հայաստան» բիզնես ֆորումը, որ կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Մոնտենեգրոի գործատուների միությունը։ Շուրջ քսան հոգանոց ձեռնարկատերերի հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, «ՍԻՆՈՊՍԻՍ» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Երկու կողմերը շնորհանդեսով ներկայացրել են իրեն երկրի ներդրումային մթնոլորտը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց եկող տարի Մոնտենեգրոի
    • 29.07.2013
    Հայաստանի ոլորտային առաջին վաճառատունը

    Հայաստանի ոլորտային առաջին վաճառատունը

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հատկապես վերջին տարիներին նպատակամիտված քայլեր է կատարում մասնավորապես թեթև արդյունաբերության ոլորտը անորոշ ու երկար որոնումային թմբիրից դուրս բերելու և հայրենական արտադրողներին զորակցելու ուղղությամբ։ Այդ նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ստեղծեց Թեթև արդյունաբերության ճյուղային միություն, որը անցած մեկ տարում արդեն հասցրել է բազմաթիվ հանդիպումներով, քննարկումներով ու բանավեճերով, այցերով և ընդհանրական