
Հունիսի 14-ին Երևանում կայացավ Հայ-տաջկական բիզնես ֆորումը, որը վարում էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ֆորումին մասնակցում էին Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, երկու երկրների տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները, պաշտոնատար այլ այրեր, բազմաթիվ գործարարներ: Իր խոսքում Արսեն Ղազարյանը կարևորեց Հայաստան-Տաջիկստան առևտրատնտեսական կապերի, համատեղ բիզնես ֆորումների, ցուցահանդեսների և այլ հանդիպումների կարևորությունը՝ միաժամանակ հավելելով,