Գարեջրագործ. Հայաստանում ապակե տարայի համար չի կարելի մեկ անգամից ավելի ԱԱՀ գանձել

Հայաստանում ապակե տարայի համար չի կարելի մեկ անգամից ավելի ԱԱՀ գանձել։ NEWS.am -ի թղթակցին նման տեսակետ է հայտնել «Երեւանյան գարեջուր («Կիլիկիա» ապրանքանիշ) գործարանի գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը։

Նշենք, որ հիմա կառավարությունում քննարկվում են շրջանառվող տարայի հարկադրման հարցերը։ Հիմա այն միայն մեկ անգամ է հարկվում ԱԱՀ-ով, երբ ապակու գործարանը (կամ մատակարարը) վաճառում է այն արտադրողին (պարենամթերքի, գինու եւ այլն)։

«Այդպես են անում ամբողջ աշխարհում։ Դրա համար էլ մենք համաձայն չենք, որ ապակե տարայից ԱԱՀ գանձվի դրա յուրաքանչյուր կրկնակի գործածման ժամանակ», — հայտմել է Բաղդասարյանը։

Leave a reply