Հայ-մեքսիկական կապեր

Հունիսի 14-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համատեղ հանդիպման հյուրը «PROMEXICO» առևտրային և ներդրումային ընկերության Եվրոպայի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօերն Կառլոս Սանչես Պավոն էր:

Պարոն Կառլոս Սանչես Պավոն նշեց, որ ներքին ու արտաքին ներդրումներին և արտահանմանը նպատակամիտված իրենց կազմակերպությունը հետաքրքրություններ ունի գործակցելու հայաստանյան գործարարների հետ, իրականացնելու համատեղ ծրագրեր:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը հանգամանորեն ներկայացրեցին Հայաստանում մեքսիկական կապիտալի ներդրումների շահեկանությունը՝ փաստելով ԵՏՄ շուկա առանց արտահանման տուրքերի մտնելու և այլ հանգամանքները: Որպես առաջին քայլ կարևորվեց բազմակողմ հուշագրի վավերացումը:

Leave a reply