
Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում
Իտալիայի Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունենալու Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը՝ 2 երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպում է Հայաստան-Իտալիա գործարար համաժողով՝ «Նոր հնարավորություններ, հնագույն ուղիներ. Հայաստանը որպես կամուրջ եվրասիական և իրանական շուկաներ» խորագրով։
Հայ-իտալական ներդրումային և գործարար կապերն ակտիվացնելու նպատակով նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ հետաքրքրված ընկերությունների միջև՝ ներդրումային ծրագրեր և հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները քննարկելու նպատակով։
Համաժողովը նպատակ ունի Հայաստանը ներկայացնել որպես ներդրումների համար գրավիչ երկիր, իտալացի գործարարներին ծանոթացնել մեր երկրի հնարավորությունները ագրոարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության (սարքավորումներ), զբոսաշրջության ոլորտներում։