
Հայաստան-Մարոկկո
Հունիսի 8-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և խորհրդի անդամ Արթուր Ղազարյանը ընդունեցին Մարոկկոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Մեհդի Լարակին: Զրույցի հիմնական թեման Հայաստան-Մարոկկո տնտեսական հարաբերությունների զարգացում էր և փոխադարձ շփումների ակտիվացումը:
Մեհդի Լարակը մասնավորեց, որ ինքը կամենում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Մարոկկոյի համանման կազմակերպության միջև ակտիվ կապ ստեղծել և նախապատրաստել հոկտեմբերին գործարար պատվիրակության այցը Հայաստան:
Միության պատասխանատուները նշեցին, որ պատրաստ են զորակցելու այնպիսի հանդիպումներին, որոնք նոր լիցք կհաղորդեն փոխգործակցության զարգացմանը: