
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային: Արսեն Ղազարյանը հյուրին ներկայացրեց Միության գործառույթները, արտաքին կապերը, միջազգային կառույցների հետ գործակցությունը, օրենսդրական նախագծերի քննարկումները գործարար շրջանակների հետ, Հայաստան-ԵՏՄ նոր տնտեսական դաշտի ձևավորումը և այլ խնդիրներ: Նիդեռլադացի դիվանագետին մասնավորապես հետաքրքրում էին Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի և