
Բելգիա – Հայաստան
Նոյեմբերի 1-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ընդունեցին Բելգիայի դեսպանության առևտրատնտեսական ներկայացուցչության Ֆլամանդական տարածաշրջանի կցորդ Անդրե դե Ռեյկին:
Հայկազ Բախշեցյանը հյուրին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի բիզնես մթնոլորտը, ԵՏՄ անդամակցության պայմաններում նոր տնտեսահարաբերությունները և դրանց հարակից խնդիրներ:
Էդուարդ Կիրակոսյանը նշեց Միության արտաքին կապերի ռազմավարությունը հատկապես Եվրամիության անդամ երկրների հետ:
Քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: