Հայաստան – Նիդեռլանդներ

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային:

Արսեն Ղազարյանը հյուրին ներկայացրեց Միության գործառույթները, արտաքին կապերը, միջազգային կառույցների հետ գործակցությունը, օրենսդրական նախագծերի քննարկումները գործարար շրջանակների հետ, Հայաստան-ԵՏՄ նոր տնտեսական դաշտի ձևավորումը և այլ խնդիրներ:

Նիդեռլադացի դիվանագետին մասնավորապես հետաքրքրում էին Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի և Եվրամիության երկրների հետ:

Պարոն Իոս Դաուման կարևորեց և բարձր գնահատեց հանդիպումը, երախտագիտություն հայտնեց բացառիկ անկեղծ զրույցի համար:

Leave a reply