• 30.01.2013
    Ագարակի կոմբինատն այլեւս չի աղտոտի Արաքս գետը

    Ագարակի կոմբինատն այլեւս չի աղտոտի Արաքս գետը

    Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներ է դրվել ջրի փակ շրջանառության գործարկման համակարգ: Այդ մասին նշված է կոմբինատի սեփականատեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության մամլո հաղորդագրությունում: Ջրի փակ շրջանառության նոր համակարգը թույլ է տալիս լիովին բացառել տեխնիկական ջրի արտահոսքը շրջակա միջավայր, այդ թվում՝ միջսահմանային Արաքս գետը: Բացի այդ՝ էապես կնվազեն արտադրության մեջ օգտագործվող մաքուր ջրի ծավալները: Աղբյուրը՝ news.am
    • 30.01.2013
    Հայ – իտալական կապեր

    Հայ – իտալական կապեր

    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով հունվարի 30–ին Միությունում էր իտալացի գործարարների պատվիրակությունը, որի կազմում էին «Ֆեդերլացիոյի» (Լացիոյի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիա) փոխնախագահ, Լացիոյի փոքր և միջին շինարարական ձեռնարկությունների նախագահ Անտոնիո Դ' Օնոֆրիոն, Ռիետրի առևտրի պալատի նախագահ, Լացիոյի Պալատների միության փոխնախագահ, «Կոլդիրետտի»–ի ֆերմերների տարածաշրջանային ֆեդերացիայի նախկին նախագահ դոկտոր Վինչենցո Ռեյնինին և բազմաթիվ ֆիրմաների նախագահներ
    • 25.01.2013
    Հայաստանի արդյունաբերական արտադրանքը 2012 թ.–ին աճել է 8.8 տոկոսով` գերազանցելով 1120.4 մլրդ դրամը

    Հայաստանի արդյունաբերական արտադրանքը 2012 թ.–ին աճել է 8.8 տոկոսով` գերազանցելով 1120.4 մլրդ դրամը

    Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը 2012 թվականի հունվար–դեկտեմբերին աճել է 8.8 տոկոսով' 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել է ավելի քան 1120.4 մլրդ դրամ։ Այսպիսի տվյալներ է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ ԱՎԾ տվյալներով' 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, գյուղատնտեսության արտադրանքի ծավալն ավելացել է 9.5 տոկոսով' կազմելով մոտ 840.4 մլրդ դրամ։ Բացի այդ,
    • 25.01.2013
    Հայ գործարարին պատկանող հյուրանոցը ճանաչվել է Պրահայի լավագույն հյուրանոց

    Հայ գործարարին պատկանող հյուրանոցը ճանաչվել է Պրահայի լավագույն հյուրանոց

    Աշխարհի ամենահեղինակավոր ամերիկյան TripAdvisor ճամփորդական կայքէջի՝ բութիք (փոքր) հյուրանոցների կարգում «Ճամփորդների ընտրություն 2013» մրցույթում Չեխիայի մայրաքաղաքի լավագույն հյուրանոց է ճանաչել հայազգի գործարար Աղասի Զավարյանին պատկանող «Գեներալ» հյուրանոցը: Պրահայի մեծ կենտրոնում գտնվող այս հյուրանոցը 3-րդն է ճանաչվել Եվրոպայում և 7-րդը՝ աշխարհում: «Գեներալ» հյուրանոցը, որը Hotelstars Union դասակարգման եվրոպական համակարգից ստացել է «5 աստղ» դաս, ունի 20
    • 25.01.2013
    Ատոմակայա՞ն, թե՞ արևային էլեկտրակայան

    Ատոմակայա՞ն, թե՞ արևային էլեկտրակայան

    «Իրատես de facto»-ի հյուրն է «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ: -Պարոն Համազասպյան, ի՞նչ արդյունքներով ավարտեցիք 2012-ը և ի՞նչ սպասելիքներ ունեք 2013-ից: -Անցած տարվա մեր կարևորագույն ձեռքբերումը պետք է համարեմ այն, որ իշխանական սառույցը վերջապես տեղից շարժվեց, և հելիոֆիկացիայի խնդիրն ընկալելի դարձավ մեր բարձրագույն իշխանական մարմիններին: Այս հարցում մեծ էր ձեր' «Իրատես
    • 24.01.2013
    ՀՀ կառավարությունը 150 մլն դրամ է հատկացրել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար

    ՀՀ կառավարությունը 150 մլն դրամ է հատկացրել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար

    ՀՀ կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։ «Ծրագրի նպատակներն են պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով խթանել ՓՄՁ զարգացումը, այդ ճանապարհով նպաստել երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափության հաղթահարմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, բարձրացնել զբաղվածության և ինքնազբաղվածության մակարդակը»,– ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար
    • 23.01.2013
    Սկսնակ գործարարներին կտրվեն արտոնյալ վարկեր

    Սկսնակ գործարարներին կտրվեն արտոնյալ վարկեր

    Հունվար 23, 2013 | News.am 2013 թ. ընթացքում սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակցության (վարկավորման) առավելագույն գումարը կկազմի 3 մլն դրամ, տարեկան 10-12 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ 3 տարի մարման ժամկետով: Այդ մասին նշված է «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրական սուբյեկտներին» 2013 թ. ծրագրում, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստի հաստատմանը:
    • 23.01.2013
    Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ հարկային արձանագրությունը

    Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ հարկային արձանագրությունը

    Հունվար 23, 2013 | News.am Դաշնության խորհուրդը վավերացրել է արձանագրությունը, որով փոփոխություններ են առաջարկվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Գույքի եւ եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրում: Համաձայնագիրը ստորագրվել էր 1996թ-ին: Ներկայումս մի շարք դրույթներ ճշգրտման կարիք ունեին: Նշված փոփոխությունները վերաբերում են մասնավորապես տոկոսների եւ շահաբաժինների տեսքով եկամուտների հարկմանը: Այսպես, սահմանվում է, որ առեւտրային վարկերից տոկոսային
    • 23.01.2013
    Վարչապետ. Պետությունը պատրաստ է իր ամբողջ գործիքակազմը ծառայեցնել բիզնեսի զարգացմանը

    Վարչապետ. Պետությունը պատրաստ է իր ամբողջ գործիքակազմը ծառայեցնել բիզնեսի զարգացմանը

    Հունվար 23, 2013 | News.am Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով ներկաներին' կառավարության ղեկավարը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է առարկայորեն քննարկել, թե ինչպես կառավարությունը կարող է օժանդակել ձեզ, որպեսզի 2013 թ. ձեր արտադրական հզորությունները մեծանան, արտադրության ֆիզիկական
    • 22.01.2013
    Սերժ Սարգսյանի Սյունիքի մարզային շտաբը ղեկավարելու է Մաքսիմ Հակոբյանը

    Սերժ Սարգսյանի Սյունիքի մարզային շտաբը ղեկավարելու է Մաքսիմ Հակոբյանը

    Հունվար 22, 2013 | News.am Հանրապետական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Սյունիքի մարզային շտաբը ղեկավարելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նա նշեց, որ որեւէ հակասություն չկա Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ Մաքսիմ Հակոբյանի միջեւ, եւ մարզային կառույցները հրաշալի աշխատում