Սկսնակ գործարարներին կտրվեն արտոնյալ վարկեր

Հունվար 23, 2013 | News.am

2013 թ. ընթացքում սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակցության (վարկավորման) առավելագույն գումարը կկազմի 3 մլն դրամ, տարեկան 10-12 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ 3 տարի մարման ժամկետով: Այդ մասին նշված է «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրական սուբյեկտներին» 2013 թ. ծրագրում, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստի հաստատմանը:

Ֆինանսական աջակցությունը (վարկավորումը) կիրականացվի Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի գործընկեր առեւտրային բանկերի միջոցով, ընդ որում, վարկային պարտավորությունը 100 տոկոսով կերաշխավորվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: Նշենք, որ ըստ ՓՄՁ ԶԱԿ-ի պաշտոնական կայքէջի՝ գործընկեր մեկ առեւտրային բանկ կա՝ «Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ»:

Leave a reply