
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ հարկային արձանագրությունը
Հունվար 23, 2013 | News.am
Դաշնության խորհուրդը վավերացրել է արձանագրությունը, որով փոփոխություններ են առաջարկվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Գույքի եւ եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրում:
Համաձայնագիրը ստորագրվել էր 1996թ-ին: Ներկայումս մի շարք դրույթներ ճշգրտման կարիք ունեին: Նշված փոփոխությունները վերաբերում են մասնավորապես տոկոսների եւ շահաբաժինների տեսքով եկամուտների հարկմանը:
Այսպես, սահմանվում է, որ առեւտրային վարկերից տոկոսային եկմուտների հարկումը կիրականացվի 5%-ով: Բացառություն է արված պետական մարմինների եւ Հայաստանի եւ Ռուսաստանի կենտրոնական բանկերի համար ստացվող եկամտի համար:
Բացի այդ, հստակեցվում է վարձու աշխատանքից ստացվող հարկումը: Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգել Շատալովի հստակեցմամբ՝ դա նշանակում է, որ կիրառվի 13% դրույքաչափ Հայաստանից Ռուսաստան եկող աշխատողների համար:
Ըստ նրա՝ 13% դրույքը կիրառվում է Ռուսաստանի ռեզիդենտների նկատմամբ, ովքեր տարվա ընթացքում Ռուսաստանի տարածքում առնվազն 183 օր բնակված անձինք կարող են դառնալ, հաղորդում է rbc-ն: