• 26.02.2013
    Հայաստանում սկսվում է սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր

    Հայաստանում սկսվում է սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր

    Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այս շաբաթ կսկսի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին հայտարարեց Ազգային սոցիալական բնակարանային հիմնադրամի (ԱՍԲԱ) տնօրեն Արա Նազինյանը: Ի տարբերություն Հայաստանում նախկինում իրականացրած սոցիալական բնակարանաշինության ծրագրերի, ԱՍԲԱ-ի ծրագիրը լինելու է ներդրումային՝ մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ: Ա. Նազինյանը նշեց, որ Երևանում, Մարալիկում, Գորիսում իրականացված նախկին ծրագրերը ֆինանսավորվել են դոնորային սկզբունքով;
    • 26.02.2013
    Լոս Անջելեսի Զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարը հաղթող է ճանաչվել

    Լոս Անջելեսի Զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարը հաղթող է ճանաչվել

    ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում, փետրվարի 22-24-ին, տեղի ունեցած հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող է ճանաչվել Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարը: Մրցանակը հանձնվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին: Հիմնադրամի եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով հայկական տաղավարը ցուցահանդեսի ողջ ընթացքում այցելուների ու մասնակիցների կողմից արժանացել է աննախադեպ ուշադրության: Հայաստանի եւ
    • 26.02.2013
    «Հաղթողների ակումբի» անդամների և ուսանողների հանդիպումը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ

    «Հաղթողների ակումբի» անդամների և ուսանողների հանդիպումը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ

    Փետրվարի 25-ին ժամը 15:00-ին Սինոփսիս Արմենիայի գիտա-արտադրական կենտրոնում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի «Հաղթողների ակումբի» անդամների և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ, Պոլիտեխնիկ) միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ: Հանդիպմանը ներկա էին Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,
    • 22.02.2013
    Կառավարությունը հաստատել է ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման նոր կարգ

    Կառավարությունը հաստատել է ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման նոր կարգ

    Ժամանակավոր անաշխատունակության նպաստները 2013 թ. հունվարի 1-ից կվճարվեն բյուջե վճարման ենթակա եկամտային հարկից՝ գործատուների կողմից: Նշենք, որ նախկինում դրանք վճարվում էին պետական բյուջեից: ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ին որոշում ընդունեց սահմանել նպաստների վճարման նոր կարգ: Եթե տվյալ ամսվա եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար, ապա գործատուն պետք է այն վճարի իր սեփական միջոցներից՝ հետագայում
    • 22.02.2013
    Հունվարին գրանցվել է արտահանման ռեկորդային աճ

    Հունվարին գրանցվել է արտահանման ռեկորդային աճ

    2013 թ. հունվարին Հայաստանից արտահանումը կազմել է 112.4 մլն դոլար, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա հունվարի համեմատ արտահանումն աճել է 54.6%-ով, ինչը ռեկորդային աճ է վերջին 5 տարում: Բացի այդ՝ արտահանման նման բարձր տեմպն ապահովում է ներմուծման նկատմամբ իրական առաջանցիկ աճ, ինչի շնորհիվ արտաքին առեւտրի բացասական մնացորդը զգալի կրճատվել է: Նշենք, որ
    • 21.02.2013
    Հայկական ֆոլգան չի վախենում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում մրցակցությունից. հարցազրույց

    Հայկական ֆոլգան չի վախենում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում մրցակցությունից. հարցազրույց

    NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Արմենալ» գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը պատմեց արդիականացման հեռանկարների, 2013թ. ծրագրերի, ԱՄՆ եւ ԵՄ ֆոլգայի շուկաների կոնյունկտուրայի մասին: Ուշագրավ է, որ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ալյումինային ֆոլգայի միակ արտադրող «Արմենալի» մասնաբաժինը վերջին տարիներին կազմում է Հայաստանից ԱՄՆ արտահանման ողջ ծավալի 80-85%-ը: 2012-14թթ. ընկերությունը ծրագրում է 6 մլն դոլարի ներդրում կատարել: Ի՞նչ ծավալ է
    • 19.02.2013
    «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» ինժեներական կենտրոնի շնորհանդեսը

    «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» ինժեներական կենտրոնի շնորհանդեսը

    Փետրվարի 15–ին «ՌՈՍՍԱՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ»–ի Հայաստանյան ներկայացուցչությունում Ռուս–հայկական ինովացիոն համագործակցության կենտրոնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» ԲԲԸ ինժեներական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵՂ» հայկական ինժեներական կենտրոնի շնորհանդեսը։ Կենտրոնը մատուցում է ինժեներական–խորհրդատվական ծառայություններ խոշոր և մանր մեքենաշինության ոլորտի համար։ Կենտրոնը ներգրավված է այնպիսի ընկերությունների ծրագրերում, ինչպիսիք են «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ», «Բոինգ դիզայն կենտրոն», «Ռենո» և
    • 15.02.2013
    Տնտեսական նոր ամսագիր

    Տնտեսական նոր ամսագիր

    Փետրվարի 13–ին լույս տեսավ «Հայաստան» նոր ամսագրի առաջին համարը։ Վերլուծական–տեղեկատվական նոր հանդեսն իր էջերում ներկայացնելու է Հայաստանի տնտեսական իրավիճակը, զարգացման միտումները, հայրենական արտադրանքը և հայ գործարարի խնդիրներն ու անելիքները, պետություն և մասնավոր սեկտոր հարաբերությունն ու երկխոսությունը, այն ամենը, ինչը առնչվում է Հայաստանի տնտեսական հզորացմանը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն առաջիններից մեկն է,
    • 14.02.2013
    Հայ–ռուսական կապեր

    Հայ–ռուսական կապեր

    Փետրվարի 13–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր ՌԴ Սվերդլովսկի մարզի պատվիրակությունը, որը Հայաստանում էր ԵՎրասիական միության ձևավորման գործում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ հանդիպումների կապակցությամբ։ Սվերդլովսկի մարզի Նովոուրալյան քաղաքային օկրուգի ղեկավար Վլադիմիր Մաշկովը, Սվերդլովսկի մարզի Արդյունաբերողների և գործարարների միության կոմիտեի նախագահ Միխաիլ Ֆյոդրովը և Սվերդլովսկի մարզի նահանգապետի խորհրդական Վադիմ Դուբիչևը կարևորեցին ռուս–հայկական տնտեսական կապերի ակտիվացումը
    • 13.02.2013
    Հայաստանում կստեղծվի արտահանումն ապահովագրող կազմակերպություն

    Հայաստանում կստեղծվի արտահանումն ապահովագրող կազմակերպություն

    Հայաստանում պետք է ստեղծվի արտահանման ֆինանսավորման ապահովագրական ընկերություն: Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում պետք է ստեղծվի աշխատանքային խումբ՝ բաղկացած 15 հոգուց: Խմբի անդամները ստանալու են բավական բարձր աշխատավարձ՝ ամսական 500 հազ. դրամ եւ իրականացնելու են ապահովագրական ընկերության ստեղծման նախապատրաստման ողջ աշխատանքները, սկսած հիմնադիր փաստաթղթերի կազմումից, վերջացած օրենսդրական առաջարկությունները: Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարությունից